HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Քրեական գործ ոչ մեկի դեմ

Արփինե Հարությունյան
Էդիկ Բաղդասարյան

«Ամեն անգամ երբ ինձ մոտ հաճախորդ էր գալիս, ես մտածում էի, միթե՞ Արմենուհին չի պատժվելու: Ինչպե՞ս կարող են ինձ այսպես վաճառել, ու ես ոչինչ չկարողանամ անել: Եւ միակ շանսը, որ ունեցա, օգտագործեցի, ես փախա այդ դժոխքից», - պատմում է վանաձորցի Նարինե Կարապետյանը (անունը փոխված է), ում խաբելով տարել էին Արաբական Միացյալ էմիրություններ: 

Այս տարվա նոյմեմբերի քսանին Վանաձորի բնակիչ Արտակ Սիմոնյանը ստորագրել է մի փաստաթուղթ, որտեղ գրված է. «Ես Արտակ Սիմոնյանս պարտքի հատուցման փաստաթուղթ եմ տալիս Նարինե Կարապետյանին ... Մեր կողմից 2001 թ-ին Արաբական միացյալ էմիրություններում իրեն սեռական շահագործման ենթարկելու համար, իմ կողմից իր նյութական վնասի փոխհատուցում որոշ չնչին մասը, տալիս եմ (200) երկու հարյուր ԱՄՆ դոլար, որի համար ստորագրում եմ ...»: 

Արտակ Սիմոնյանի քույրը` Արմենուհին, ինչպես արդեն նշել ենք, վանաձորցի առնվազն չորս կանանց խաբելով տարել է Արաբական էմիրություններ, նրանցից վերցրել անձնագրերը եւ ստիպել զբաղվել մարմնավաճառությամբ: 2001թ. Արաբական Էմիրություններում թրաֆիքինգի զոհ դարձած Նարինե Կարապետյանը ՀՀ Դատախազություն է դիմել 2003թ.-ին: Նույն թվականի օգոստոս ամսին Ն.Կարապետյանի դիմումի հիման վրա հարուցվել է քրեական գործ, որով զբաղվում է ՀՀ գլխավոր դատախազության քննիչ Արմեն Թամազյանը: 

2003թ. oգոստոսի 1-ից ուժի մեջ մտավ նոր քրեական օրենսգիրքը: Այն առանձին հոդվածով դիտարկում է «մարդկանց առեւտուրը»:   

«Մարմնավաճառության կամ սեռական այլ շահագործման, հարկադիր աշխատանքի կամ ծառայությունների, ստրկության կամ ստրկությանը հավասարազոր վիճակի կամ կախյալ վիճակի հասցնելու, ինչպես նաեւ մարդու օրգանները վերցնելու նպատակով մարդկանց հավաքագրելը, փոխադրելը, թաքցնելը կամ ստանալը... պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով կամ ուղղիչ աշխատանքներով` առավելագույնը 1 տարի ժամկետով կամ կալանքով` առավելագույնը 2 ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ` 1-4 տարի ժամկետով...» նշված է ՀՀ Քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածում:

ՀՀ դատախազի ավագ օգնական Ռաֆիկ Գյուլնազարյանի ասելով` Ն.Կարապետյանին ինքն է ուղղություն տվել` դիմումը ճիշտ ձեւակերպելու հարցում: Խորհուրդ է տվել գրել կավատության ու կանանց հավաքագրելու մասին: Բանն այն է, որ դեպքը կատարվել է 2001թ.: 

Այսինքն` պետք է գործի նախորդ Քրեական օրենսգիրքը, որում մարդկանց առեւտրի վերաբերող հոդված չկար: Կար միայն մեկ հոդված` 226-ը, որը սահմանում է կավատության ու կանանց հավաքագրելու համար նախատեսված պատիժները: 

Նարինե Կարապետյանի բողոքն ուղղված է Արմենուհի Սիմոնյանի դեմ: Մինչդեռ, ինչպես նշեց Ռ.Գյուլնազարյանը, հետաքննության արդյունքում պարզվել է, որ Ա. Սիմոնյանը ոչ թե կավատ է, այլ միջնորդ: Նրա հիմնական աշխատանքը մարմնավաճառությունն է: 

«Արմենուհի Սիմոնյանն օժանդակում է մի շարք կավատների: Երբ Էմիրություններից Հայաստան է գալիս, «ձեռքի հետ» ինչ-որ կանանց է տանում: Հիմնական կավատները ճշտված են: Նրանց պետք է բերման ենթարկել Հայաստան»,-ասում է Ռ. Գյուլնազարյանը: 

Ռ. Գյուլնազարյանի նշեց նաեւ, որ Նարինեն Էմիրություններ է մեկնել մի խումբ վանաձորցի կանանց հետ ու հավանաբար նախապես իմացել է, թե ուր եւ ինչու է գնում: Ա. Սիմոնյանի միջոցով Էմիրություններ մեկնած կանանցից միայն Նարինեն է բողոքում: Նարինեն պնդում է, որ Արմենուհին իրեն խոստացել էր աշխատանք գործարանում: 

«Արմենուհին ինձ խաբել է, վերցրել իմ աշխատած գումարը` 8750 դոլար: Ես պահանջում եմ իմ փողը»,-ասում է Ն. Կարապետյանը: Իսկ Ռ. Գյուլնազարյանը բացատրում է.ՙՆարինե Կարապետյանի աշխատած գումարը ոչ թե Արմենուհին պետք է վերադարձնի, այլ նրանց հիմնական կավատը: Արմենուհին Նարինեից վերցրած փողերը մուծել է իրենից վերեւ կանգնածներին՚:

Բացի Արմենուհի Սիմոնյանից, Ն. Կարապետյանը մեղադրում է նաեւ իրավապահ մարմինների մի քանի ներկայացուցչի: Պատճառաբանում է, թե նրանք էլ են խառնված եղել այդ գործին: ՙԵս այդ ամենը համարում եմ հիմարություն ու պրովոկացիա: Մենք ոչ մի փաստ չունենք` կապված այդ մարդկանց հետ: Նրանք գործի մեջ չեն մտնում՚,-ասում է Ռ.Գյուլնազարյանը:

Դեռեւս պարզ չէ` երբ կավարտվի այս քրեական գործը: Ըստ իրավապահների` գործը տեղից կշարժվի կավատներին բերման ենթարկելուց հետո: Իսկ թե կավատներին երբ բերման կենթարկեն, ոչ ոք չի կարող ասել:

«Մենք ինքներս ենք շահագրգռված, որ այս գործն ավարտվի Նարինեի օգտին: Նա, իրոք, շատ ծանր վիճակում է ապրում: Բայց միեւնույն է, անհասկանալի է, թե ինչու է միայն նա տուժել: Մյուսները չեն բողոքում, ոմանք նույնիսկ գոհ են»,-ասում է Ռ.Գյուլնազարյանը:

շարունակելի

Մեկնաբանություններ (3)

Razmik
kusuma wa kusokhta Dubai.
Andranik
Dubai kyanken lrev sute. Serele khapvac hay aghjekner, chvakhenak yrbek. yes orenken shat lav getem havatacek ents yev harcrek voryve eravabanec. Ovker vor erok khapvacen sut khostumnerov yev sut ashkhatankov karoghen eranc pashpanel yev voj me orenk che datapartelu erenc, ays orenken bolor yrkernerumel nuynne. Ayd mamarozanere surje mej kam hyute mej knelu degh acek, yrb nrank knecen duk tser passporten yev gumaren vercrek yev pakhchek depe Hayastan, sa amenec lav tarberakne azatvelu hamar ayd anasunere tserkec, mek vakhena kaj yghek yev heshek Astcun, yes vstaem vor duk kazatvek ayd tagardec. Uresh tarberak chunek yte uzumek Hayrenek veradarnak tser yrekhanere yev untaneke mot. Khndrumem kaj yghek chvakhenak, Astvac tsez pahapan.
Andranik
Please hang this type of people who cheat & lie to poor Armenian girls for money, selling them to the $%#@&*% Arabs.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter