HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՍԱՊԾ-ն ստուգումներ է իրականացնում անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնող ընկերություններում. հայտնաբերվել են խախտումներ

ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ստուգումներ է անցկացնում անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնող՝ «Անասնապահական մթերքի փորձաքննության կենտրոն» ՍՊԸ-ում, «Կենդանական ծագման մթերքի փորձաքննության կենտրոն» ՍՊԸ-ում  և «Հակահամաճարակային արշավախումբ» ՍՊԸ-ում. այս երեք ընկերություններն են ապահովում Երևան քաղաքում իրացվող մսի փորձաքննությունները: 

Ինչպես հայտնում է ծառայության լրատվական բաժինը, ստուգումների շրջանակներում հայտնաբերվել են որոշակի ռիսկեր, մասնավորապես՝ վերը նշված ընկերությունների կողմից կնքված ծառայությունների մատուցման պայմանագրերում հայտնաբերվել են կառավարության 31 մարտի 2004 թվականի N 426-Ն որոշմամբ հաստատված «Կենդանիների սպանդից գոյացած մթերքի անասնաբուժասանիտարական փորձաքննության իրականացման» և «Մսի, մսամթերքների և հումքի վարակազերծման ու ոչնչացման» մասին կարգերով սահմանված նորմերի էական խախտումներ և  անհամապատասխանություններ:

Ծառայությունը, շարունակելով հսկողությունը մսի շուկայում և նպատակ ունենալով հեռանկարում ամբողջությամբ անցնելու սպանդանոցային մորթի, կրկին շրջայց է կատարել Խորենացի փողոցի հարակից տարածքի մսի վաճառքի տաղավարներում: Իրականացված վերահսկողության արդյունքում ծառայությունը պարզել է, որ տնտեսավարողները, որոնցից որոշները պայմանագրեր ունեն նաև վերը նշված ՍՊԸ-ների հետ, թույլ են տվել մսի իրացման պահանջների խախտումներ: Մասնավորապես՝ Խորենացի 54/2 հասցեում գտնվող անհատ ձեռնարկատեր Մամե Հասանյանի և Խորենացի 54ա հասցեում գտնվող անհատ ձեռնարկատեր Ալիխան Հասանյանի տաղավարների հետնամասում՝ պահեստում, առկա է եղել սահմանված սանիտարհիգիենիկ նորմերին ու պահման պայմաններին չհամապատասխանող մսեղիք՝ համապատասխանաբար 272 կգ և 100 կգ:

Ծառայությունը կասեցրել է հայտնաբերված մսի հնարավոր վաճառքը, տնտեսավարողներին տրվել են հանձնարարականներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter