HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Արմեն Մարտիրոսյան. «Մեր իշխանության ժամանակ չենք ունենալու քաղբանտարկյալներ»

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամ Արմեն Մարտիրոսյանը այսօր հրավիրված ասուլիսին հայտնեց, որ իրենց համար կարևոր է քաղաքացիական հասարակության հետ հարաբերությունների ապահովումը, քանի որ այն մեծ ներգրավվածություն է ունենալու իրենց գործունեության մեջ, ապահովելու է ապագա բարեփոխումները։

Մարտիրոսյանը նաև ընդգծեց, որ իենց դաշինքի անդամ Սեյրան Օհանյանի ժամանակ էր, որ քաղհասարակության առջև բացվեցին բանակի դռները:

Դաշինքի անդամը կարծում է, որ երկրում բարոյահոգեբանական մթնոլորտի խնդիր կա, այդ է պատճառը, որ քաղբանտարկյալների հարցն այժմ «սրված» է։ Պնդում է՝ Հայաստանը Ադրբեջանի հետ երբևէ չպետք է մրցակցեր քաղբանտարկյալների թվով։

«Մեր իշխանության ժամանակ չենք ունենալու քաղբանտարկյալներ, անմիջապես համաներում պետք է իրականացվի, որովհետև ձու և հավ գողացողները, բավականին թվով անմեղ մարդիկ այսօր բանտերում են գտնվում, և մարդիկ, ովքեր պետական բյուջեն առանց արգելքի կարողանում են յուրացնել, շատ ազատ ման են գալիս»,-ասաց նա։

Ըստ Մարտիրոսյանի՝«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքն ունի մի յուրահատկություն, որն այլ դաշինքներ չեն կարող ապահովել, այն՝ Սփյուռքի ներգրավվածության ապահովումը Հայաստանի տնտեսական կյանքում։ Վարդան Օսկանյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայությունը դաշինքում նա համարում է երաշխիք դա ապահովելու համար։

«Ե՛վ պրն Օսկանյանը, եւ՛ պրն Հովհաննիսյանն ամեն ջանք կներդնեն, և ես համոզված եմ, որ դա կհաջողի, որ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագիրը՝ Միացյալ Նահանգների կողմից ֆինանսավորվող, մտնի Հայաստան»,- նշեց Արմեն Մարտիրոսյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter