HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Վարդան Օսկանյան. «Աշխատավարձերը կրկնապատկվելու են, թոշակները բարձրանալու են»

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամ, արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը այսօր հրավիրած ասուլիսին հավաստեց, որ օրեր անց իրենց դաշինքի ծրագրին ծանոթանալիս քաղաքացիները կնկատեն մոտեցումների, մտածողության և գաղափարական փոփոխություններ այն իրավիճակի համեմատ, ինչ այսօր իրականացվում է ներկայիս իշխանությունների կողմից։

«Տնտեսական քաղաքականության առումով կնկատեք մտածողության, գաղափարախոսության, փիլիսոփայության կտրուկ փոփոխություն։ Այսօր բյուջեն է թելադրում Հայաստանի Հանրապետության տնտեսական ծրագիրը։ Այսօր իշխանությունները մի նպատակ ունեն՝ բյուջեի իրականացում։ Ամեն գնով գնալ, քերել բիզնեսը, անհատների եկամուտները, որպեսզի լցնեն բյուջեն»,-ասաց նա։

Օսկանյանի խոսքով՝ իրենց տնտեսական քաղաքականության թիրախը լինելու է տնտեսական աճը, աշխատատեղերի ստեղծումը, ժողովրդի կենսամակարդակի բարձրացումը։

«Այսօր եթե իշխանությանը հարց տաք, որ եկեք աշխատավարձերը, թոշակները բարձրացնենք, նրանք ձեզ միանշանակ կպատասխանեն՝ բյուջեում փող չկա։ Իշխանության գալուց հետո, եթե մեզ այդ հարցը տաք, դրա պատասխանը կլինի՝ միանշանակորեն, այո, հենց դա ենք անելու, որովհետև բյուջեն չի թելադրելու քաղաքականությունը, քաղաքականությունն է թելադրելու բյուջեն։ Աշխատավարձերը կրկնապատկվելու են, թոշակները բարձրանալու են։ Ինչու՞, որովհետև դա բարձրացնելու է ժողովրդի գնողունակությունը»։

Օսկանյանը պնդեց, որ գործող իշխանությունը սա չի կարող անել, քանի որ տարիներ շարունակ բիզնեսն ու քաղաքականությունը միասին սերտաճել են, սակայն հավաստեց, որ դրա հնարավորությունը կա, և իրենք շատ արագ այն անելու են։
Խոսելով իշխանության գալուց հետո իրենց դաշինքի կողմից առաջարկվող փոփոխությունների մասին՝ Օսկանյանն ասաց, որ վերացվելու են արագաչափերը, «կարմիր գծերը», և վարորդների վճարած այդ գումարները նպաստելու են քաղաքացիների կենսամակարդակի բարձրացմանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter