HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննություն է տարվում՝ պարզելու զինծառայող Լեռնիկ Օսյանի մահվան հանգամանքները

Երկրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու ժամկետային զինծառայող Լեռնիկ Ալեքսանդրի Օսյանի մահվան հանգամանքները։ Այսօր ԼՂՀ ՊՆ լրատվական ծառաությունը հաղորդեց, որ պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Լեռնիկ Ալեքսանդրի Օսյանը գլխի ճակատային շրջանում մահացու հրազենային վնասվածքով հայտնաբերվել է  փետրվարի 18-ին՝ ժամը 11:45-ի սահմաններում,  N զորամասի  պահպանության շրջանի մարտական դիրքում:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ` նախնական տվյալներով՝ մահացու վնասվածքը Լ. Օսյանն ստացել է իրեն ամրակցված գնդացրով:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter