HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վիգեն Սարգսյանը հանդիպել է Թաֆթսի համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի դեկան Ջեյմս Ստավրիդիսի հետ

Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում շարունակվում է Մյունխենի անվտանգության 53-րդ համաժողովը, որին մասնակցում է նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը։

ՊՆ Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ համաժողովի շրջանակում Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարն այսօր` փետրվարի 18-ին, հանդիպել է Թաֆթսի համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի դեկան Ջեյմս Ստավրիդիսի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական ոլորտում ժամանակակից կրթական ծրագրերի իրականացման խնդիրները։ Վիգեն Սարգսյանը, մասնավորապես, ներկայացրել է Հայաստանի զինված ուժերում մեկնարկած նոր ծրագիրը, ըստ որի՝ զինծառայողներին հնարավորություն է տրվում ծառայության ընթացքում գիտելիքներ և հմտություններ ձեռք բերել նաև այնպիսի կարևոր ուղղություններում, ինչպիսին տեղեկատվական տեխնոլոգիաներն են։ Կողմերը համակարծիք են եղել, որ պաշտպանական հարցերում կրթական բաղադրիչը պետք է կարևոր դերակատարում ունենա։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ժամանակակից գլոբալ մարտահրավերներին և դրանց դիմակայելու անհրաժեշտությանը։

Համաժողովի շրջանակում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը փետրվարի 18-ին աշխատանքային քննարկումներ է ունեցել նաև Գերմանիայի, Սինգապուրի և Վրաստանի պաշտպանության նախարարների հետ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter