Սիսիանի տարածաշրջանի Զանգերի հատվածում բուք է
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 18-ին` ժամը 19:30-ի դրությամբ, Սիսիանի տարածաշրջանի Զանգերի հատվածում բուք է: Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:
Բքի պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը: Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել