HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԼՂՀ ԱԳՆ ղեկավարն ընդունել է միջազգային դիտորդներին

Փետրվարի 18-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է դիտորդական առաքելությամբ ԱՄՆ-ից Արցախ ժամանած պատվիրակությանը, որի կազմում են Կալիֆորնիա նահանգի Ֆրեզնո շրջանի վարչական մարմնի անդամ Անդրեաս Բորգեասը, Կալիֆորնիա նահանգի Սանտա Կրուզ շրջանի ընտրությունների հարցերով պատասխանատու Գեյլ Պելլերինը և Կալիֆորնիայի Բերկլի համալսարանի ընտրությունների կառավարման հետազոտությունների կենտրոնի տնօրեն Կարին ՄակԴոնալդը։

Նույն օրը Կարեն Միրզոյանն ընդունել է նաև Եվրամիություն-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Էլենի Թեոխարուսին և կիպրոսական Համերաշխության շարժում քաղաքական կուսակցության գլխավոր գրասենյակի տնօրեն Յանիս Սելինոպուլոսին։

Հանդիպումներին քննարկվել են Արցախի Հանրապետության արտաքին քաղաքական օրակարգին վերաբերող մի շարք հարցեր։

Անդրադարձ է կատարվել նաև ԼՂՀ նոր սահմանադրության նախագծին՝ ժողովրդավարական արժեքների ամրապնդման և պետականության հետագա զարգացման համատեքստում։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter