HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 35 անգամ

ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայությունը գայտնում է, որ փետրվարի 18-ին և լույս 19-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հիմնականում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 35 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 300 կրակոց: Հյուսիսային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ՀՀՆ-9 տիպի նռնականետ (1 արկ):

Մամուլի ծառայության հաղոդմամբ՝ ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter