Երեքշաբթի, 18 սեպտեմբերի

Սեյրան Սարոյան. «Շատ մեծ բիզնեսմեն ընկերներ ունեմ, ինձ էլ այ ըսենց հերիք ա»



ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանը այն պատգամավորների թվին է պատկանում, ով փետրվարի 6-ին դեմ քվեարկելով մերժեց օրակարգ ընդունել ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմից խորհրդարան ներկայացված «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց և նրանց հետ փոխկապակցված անձանց եկամուտների ձևավորման աղբյուրները և գույքային վիճակն ուսումնասիրող  ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» ԱԺ որոշման նախագիծը: Նախագծի նպատակն էր ստեղծել ԱԺ ժամանակավոր հանձնաժողո և ուսումնասիրել բարձրաստիճան պաշտոնատար անձանց և նրանց հետ փոխկապակցված անձանց գույքի և եկամուտների ձևավորման աղբյուրները, ինչպես նաև նրանց գույքային վիճակը, դրամական միջոցների և գույքի աղբյուրների օրինականությունը, նրանց դրամական միջոցների և գույքի ձևավորման հետ կապված հնարավոր կոռուպցիոն երևույթները:

«Կգա մի օր, որ սաղ էլ պիտի գրեն, սաղ: Հիմա էս պահին ընտրություններ ա դեմներս, ես Նիկոլին հարգում եմ շատ, որպես քաղաքական գործից, բայց հենց այս պահի՞ն պիտի Նիկոլը հիշեր»,-«Հետքի» հետ զրույցում ասաց Սեյրան Սարոյանը:

- Բայց ինչ որ մի պահի պե՞տք է ներկայացվեր:

- Լսի, հիմա բան չմնաց, երևի էլ ոչ մեկ Ազգային ժողով էլ չի գալու, էս երևի վերջին նիստը լինի: Էդ հանձնաժողովն ով էր կազմելու, ինչ գիտենք, որ դեպուտատն է անցնելու կամ չի անցնելու: Խնդիրներ կան չէ: Մի բան, որ պիտի անես մնա օդի մեջ էլ ինչի համար ես անում:

- Իսկ դուք կո՞ղմ եք, որ պաշտոնյաների ունեցվածքն ուսումնասիրվի:

- Խի չէ որ: Բա ինչ, մի հատ հասկանանք ինչ ա եղել: Ինձ թվում ա, որ պաշտոնյա ա տակը թուղթ էլ կունենա էլի, այդքան խելք կունենան, որ ամեն ինչի տակ թուղթ դնեն:  Հիմա որ ստուգենք էլ բան չի փոխվելու: Ուղղակի քաղաքական ակցիա էր արվավ, էլի:

- Դուք ինչ որ գույք ունե՞ք, որ թաքցրել եք:

- Ումի՞ց թաքցնեմ: Որ էղի, Աստված հա տա, ես էլ գրեմ ու ասեմ ունեմ: Ես շատ լավ ընկերություն ունեմ, սաղ աշխարհը գիտի, հիմնականում իմ սաղ պադերշկեն իմ ընկերությունն ա անում: Կյանքում չեն թողի, որ ես նեղություն քաշեմ, նեղվեմ: Շատ մեծ բիզնեսմեն ընկերներ ունեմ, ինձ էլ այ ըսենց հերիք ա:

Իսկ իրականում ինչ գույք ունի Սեյրան Սարոյանը և ինչ է թաքցնում, «Հետքը» կներկայացնի վաղը։


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ