HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

Ինչպե՞ս են հիմնանորոգվելու 17 ավագ դպրոցները. հարց` ԿԳ նախարարին

ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը կառավարության հանձնարականի համատեքստում այսօր անդրադարձել է կրթության և գիտության ոլորտում ակնկալվող ներդրումային ծրագրերին:

ԿԳ նախարարի գնահատմամբ՝ ոլորտի ներդրումային պատկերը հաջողված է. «Այն ծրագրերը, որոնք ենթադրում էին շարունակականություն, բնականաբար, 2017 թվականի ընթացքում շարունակվելու են՝ ապահովելով ոլորտում ներդրումային միջավայրի զարգացումը»:

Մասնավորապես նախարարն առանձնացրել է մի քանի կարևոր ծրագրեր, որոնք ապահովում են հիմնական ներդրումային փաթեթը: Ամենամեծ  ֆինանսական ծավալը բաժին է ընկնում «Կրթության բարելավում» վարկային ծրագրին, որի արժեքը, ներառյալ Հայաստանի կառավարության ներդրումը, կազմում է 37,5 մլն. Դոլար:

«Հետք»-ը հրապարակել է հոդված «Կրթության բարելավում» վարկային ծրագրի վերաբերյալ, որը այս պահին չենք կարող համարել հաջողված ներդրումային ծրագիր:

Մասնավորապես, գրել էինք, որ «Կրթության բարելավում» վարկային ծրագրի ամենաթանկ բաղադրիչը` ավագ դպրոցների հիմնանորոգումը կիսատ իրականացվելու վտանգի առաջ է: Պատճառն այն է, որ ծրագրի այս բաղադրիչի նախապես հաստատված բյուջեն` շուրջ 18 միլիոն ԱՄՆ դոլար չի բավականացնելու և պահանջվելու է  ևս շուրջ 19 միլիոն ԱՄՆ դոլար, որը, ինչպես նկատեցիք, կազմում է նախապես կատարված հաշվարկի կրկնակին: Համաշխարհային բանկից հավելյալ 19 միլիոն դոլար «խնդրելու» գործառույթը արդեն ոչ թե կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի, այլ կառավարության կամքից է կախված:

Այնպես որ հայտարարելը, որ ներդրումային ծրագիրը հաջողված է, բավական պատասխանատու է: Մանավորապես ԿԳՆ-ն պետք է պատասխանի` ինչո՞ւ վարկային ծրագրի կեսից ավագ դպրոցների հիմնանորոգման բյուջեն չի բավականացնում կրկնակի և  ինչպե՞ս են հիմնանորոգվելու դպրոցները, եթե կառավարությունը համաձայնություն չտա վարկային նոր հայտ ներկայացնել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter