HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից մշակվել են մեթոդական ուղեցույցներ

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը տեղեկացնում է, որ մշակել է բազմաբնակավայր խոշորացված համայնքերում ՏԻՄ-ի և աշխատակազմերի գործունեության կազմակերպման և համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքի հաստատման, հաստիքացուցակների կազմման, պաշտոնային դրույքաչափերի համամասնության սահմանման մեթոդական ուղեցույցներ:

Համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքի հաստատման մեթոդական ուղեցույցում ներկայացված առաջարկությունների կիրառմամբ միատեսակ կդառնան համայնքապետարանների աշխատակազմերի հաստիքացուցակները, կսահմանվեն կանոնակարգված և աստիճանակարգված պաշտոնային դրույքաչափեր, աշխատակիցների օպտիմալ  թվաքանակը (հայեցողական,  համայնքային ծառայության պաշտոններ զբաղեցնող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց առումով), որի արդյունքում առավել արդյունավետ կօգտագործվեն համայնքի ֆինանսական միջոցները: Նախատեսված է  աշխատակազմի աշխատակիցների աշխատավարձերի համամասնությունը, որի համաձայն համայնքապետարանների աշխատակազմի հաստիքացուցակով նախատեսված պաշտոնները զբաղեցնող աշխատակիցների աշխատավարձերի հանրագումարը չպետք է գերազանցի համայնքի սեփական եկամուտները: Ուղեցույցում ներկայացված են նաև աշխատավարձերի հաշվարկման գործակիցները:

Բազմաբնակավայր խոշորացված համայնքերում ՏԻՄ –ի և աշխատակազմերի գործունեության կազմակերպման ուղեցույցում էլ  ներկայացվում են խոշորացված բազմաբնակավայր համայնքի ղեկավարի, նրա տեղակալի, ավագանու անդամի, աշխատակազմի և նրա ծառայողների, ինչպես նաև ավագանու հանձնաժողովների գործունեության կազմակերպման հետ կապված հստակ մեխանիզմները: Իսկ կարգորոշված ցուցումները հնարավորություն կընձեռեն բազմաբնակավայր համայնքների ՏԻՄ-ին և աշխատակազմերին առավել արդյունավետ և նպատակաուղղված կազմակերպել իրենց գործունեությունը, դրանով իսկ ապահովելով օրենքով իրենց տրված լիազորությունների լիարժեք իրականացումը: Միաժամանակ կբարձրացվի  բնակչությանը համայնքային նշանակության ծառայությունների մատուցման մակարդակը: Ուղեցույցի նպատակն է նաև թիրախավորել բազմաբնակավայր համայնքի ՏԻՄ-ի և աշխատակազմերի գործառույթները՝ սահմանելով գործառույթների իրականացման համար «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքից և ոլորտը կարգավորող այլ իրավական ակտերից բխող ժամկետներ և գործիքակազմ:

Երկու ուղեցույցներն էլ հասանելի են ՀՀ ՏԿԶՆ պաշտոնական կայքէջում` հետևյալ հղումներով.

Բազմաբնակավայր խոշորացված համայնքերում ՏԻՄ –ի և աշխատակազմերի գործունեության կազմակերպման ուղեցույց  http://www.mtad.am/files/docs/1584.pdf

Համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքի հաստատման, հաստիքացուցակների կազմման, պաշտոնային դրույքաչափերի համամասնության սահմանվան մեթոդական ուղեցույց  http://www.mtad.am/files/docs/1583.pdf

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter