HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Տնտեսական ակտիվությունը 6,5%-ով աճել է հունվարին

Այս տարվա հունվարին ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը, 2016 թվականի նույն ամսվա համեմատ, աճել է 6,5%-ով։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայության (ՀՀ ԱՎԾ) օպերատիվ տվյալներից։

Մասնավորապես, արդյունաբերության արտադրանքի ծավալը կազմել է 108,1 մլրդ դրամ, աճը՝ 12,2%,

Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը՝ 16 մլրդ դրամ, աճը՝ 0.2%

Ծառայությունների ծավալը՝ 96,2 մլրդ դրամ, աճը՝ 12,1%

Առևտրաշրջանառությունը՝ 128,7 մլրդ դրամ, աճը՝ 9,4%

Եվ միայն շինարարության ոլորտում ծավալների անկում է գրանցվել՝ 5,3%-ով, ծավալը՝ 7,5 մլրդ դրամ։

Հիշեցնենք, որ 2016 թվականին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը, 2015 թվականի համեմատ, աճել է ընդամենը 0,5%-ով։  2016-ը ևս սկսվեց աճի բարձր տեմպերով, սակայն տարեկեսից դրանք զգալի թուլացան։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter