HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարեն Միրզոյանն ընդունել է դիտորդական առաքելությամբ ԼՂՀ-ում գտնվող Բելգիացի խորհրդարանականներին

Փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է Բրյուսելի շրջանային խորհրդարանի անդամ Սերժ դը Պատուլին և Վալոնիայի շրջանային խորհրդարանի պատգամավոր Բենուա Դրեզին, ովքեր Արցախ են ժամանել միջազգային դիտորդական առաքելությամբ` մասնակցելու ԼՂՀ նոր սահմանադրության նախագծի վերաբերյալ հանրաքվեին։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Արցախի և Բելգիայի միջև  տարբեր մակարդակներում հարաբերությունների ընդլայնման հնարավորություններն ու հեռանկարները։

Անդրադարձ է կատարվել նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter