HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օգնեք «Հետք»-ին` բացահայտել ընտրակաշառքի դեպքերը

«Հետք»-ը ահազանգեր է ստանում ընթերցողներից այն մասին, որ տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ այցելում են իրենց բնակարաններ եւ ընտրակաշառք առաջարկում՝ կոնկրետ կուսակցության կամ նրա տարածքային թեկնածուի օգտին քվեարկելու համար:

Համաձայնության գալու դեպքում քաղաքացիների բնակարաններ այցելողները հավաքագրում են մարդկանց անձնագրային տվյալները:

Խնդրում ենք մեր ընթերցողներին՝ եթե ձեզ այցելեն նման առաջարկով, զրույցի բռնվեք նրանց հետ, հեռախոսով ձայնագրեք այդ խոսակցությունը, փորձեք ձեր բնակարանից հեռանալիս նկարել նրանց եւ այդ ապացույցներն ուղարկեք «Հետք»-ի խմբագրություն` [email protected] հասցեով: Եթե նույնիսկ չկարողանաք ձայնա/տեսագրել խոսակցությունը, գրեք դեպքի մասին կամ զանգահարեք 010 563363 հեռախոսահամարով, որպեսզի կարողանանք գնալ տեղեկության հետքերով:

Տեղեկատվության մեր աղբյուրի գաղտնիությունը երաշխավորում ենք:

Մեկնաբանություններ (1)

Տիգրան
նախորդ ընտրություններին,հանրաքվեին մասնակցածների ցուցակներն հրապարակելը շատ կարևոր է։Եթե ամեն ինչ առանց խախտումների է եղել,ապա այս առաջիկա ընտրությանը պետք է որ 4 միլիոն մասնակից լինի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter