HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փախուստ սանհանգույցի պատուհանից. հսկող պաշտոնյաների դեմ քրգործ է հարուցվել

Կալանավորի պահպանությունն իրականացնող երկու պաշտոնատար անձանց` Արթուր Ե.-ի և Ռոման Մ.-ի պաշտոնեական անփութության փաստով քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչությունում հարուցված քրեական գործը 17.02.2017թ.-ին ընդունվել է Հատուկ քննչական ծառայության վարույթ:

Այսպես, 2017թ.-ի փետրվարի 4-ի առավոտյան ԱՆ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի կալանավոր, գողության և գողության փորձի մեջ մեղադրվող Սուրեն Գ.-ն Արմենիա հանրապետական բժշկական կենտրոնի օրթոպեդիայի և կոտրվածքների բաժանմունքի հիվանդասենյակից դիմել է փախուստի: Նախաքննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն` կալանավորի պահպանությունն իրականացնող Նուբարաշեն ՔԿՀ անվտանգության ապահովման բաժնի աշխատակից Արթուր Ե.-ն նշված ժամանակահատվածում հիվանդասենյակում քնած է եղել, իսկ Ռոման Մ.-ն բացակայել է տարածքից: Կալանավոր Սուրեն Գ.-ն էլ, օգտվելով այդ հանգամանքից, անարգել դուրս է եկել սենյակից և սանհանգույցի պատուհանից դիմել փախուստի:

Պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից ցուցաբերած պաշտոնեական անփութության, ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է հատուկ քննչական ծառայությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter