HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԻՏՁՄ-ն հայտարարում է «Անօդաչու թռչող սարքերի» ու «Իրեր գտնող և տեղափոխող ռոբոտների» մրցույթ

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) «ԱրմՌոբոտիքս» ռոբոտաշինության զարգացման ծրագրի շրջանակում հայտարարում է «Անօդաչու թռչող սարքերի» (ԱԹՍ) ու «Իրեր գտնող և տեղափոխող ռոբոտների» հերթական մրցույթների գրանցումը: Նշված մրցույթների իրականացումը, ըստ հաղորդագրության, նպատակ ունի Հայաստանում զարգացնել ռոբոտաշինության ոլորտն ու կիրառությունը, բացահայտել լավագույն մասնագետներին և բարձրացնել ռոբոտաշինության նկատմամբ հետաքրքրությունը:

«Իրեր գտնող և տեղափոխող ռոբոտների» մրցույթին կարող են դիմել մինչև 19 տարեկան մասնակիցները: 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերի հաղթողները կստանան համապատասխանաբար 700, 500 և 350 հազարական դրամ պարգև: Մրցույթի տեխնիկական առաջադրանքները ներկայացված են այստեղ: Դիմելու վերջնաժամկետն ապրիլի 20-ն է: Սարքավորումների անհրաժեշտության դեպքում հայտը հարկավոր է լրացնել մինչև փետրվարի 28-ը:

«Անօդաչու թռչող սարքերի» մրցույթը տարիքային սահմանափակում չունի: Մինչև մարտի 16-ը դիմումի հայտ ներկայացրած մասնակիցները ԱԹՍ պատրաստման համար անհրաժեշտ դետալները կազմակերպիչների կողմից կստանան անվճար: Իսկ դիմումների ընդունման վերջնաժամկետը ապրիլի 16-ն է, դետալների անհարաժեշտության պարագայում` մարտի 16-ը: Մրցանակային ֆոնդը առաջին եռյակի համար կազմում է համապատասխանաբար 800, 600, և 400 հազարական դրամ: Սահմանվել է նաև 700 հազար դրամ պարգևավճար անլար վահանակներով կառավարվող լավագույն սարքի համար: Մրցույթի կանոնակարգն այստեղ է, դիմումի ձևն ահրաժեշտ է լրացնել այս հղմամբ:

Հայաստանում «ԱրմՌոբոտիքս» ռոբոտաշինության զարգացման և աջակցման ծրագիրն իրականացվում է ԻՏՁՄ-ի կողմից 2008թ-ից. ծրագրի շրջանակում դպրոցականները ուսումնասիրում են ռոբոտաշինության հիմունքներ, իսկ 2014-ից ստեղծված ռոբոտաշինության խմբակներն աստիճանաբար արդիականացվում են «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ժամանակակից սարքերով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter