HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ֆիզկուլտուրային վերաբերող կրթական ծրագրերը կվերանայվեն

Ի կատարումն վարչապետի հանձնարարականի՝ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Գաբրիել Ղազարյանն անցկացրել է քննարկում՝ ֆիզիկական կուլտուրայի մասսայականացման մակարդակը բարձրացնելու ուղղությամբ իրականացվելիք ծրագրերի վերաբերյալ: Այս մասին հայտնում է նախարարության լրատվական ծառայությունը։

Քննարկմանը մասնակցել են Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ստորաբաժանումների ղեկավարներ, Կրթության և գիտության նախարարության, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ներկայացուցիչներ, ոլորտի փորձագետներ:

Ներկաները նպատակահարմար են համարել վերանայել  ֆիզիկական կուլտուրային վերաբերող կրթական ծրագրերը՝ ընդգրկելով մեր հանրապետությունում առկա համապատասխան գիտական ու մասնագիտական ներուժը և ուժեղացնել ֆիզկուլտուրա առարկայի նկատմամբ սահմանված վերահսկողությունը:

«Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել ոչ միայն ֆիզկուլտուրա առարկայի դասաժամերին, այլ նաև պարտադիր անցկացնել արտադասարանական մարզական պարապմունքներ: Արտադասարանական պարապմունքներին խոչընդոտում են տարատեսակ արևելյան մարտարվեստների խմբակները: Մեր նախարարությունը սկսել է դրանց գործունեության կարոնակարգման գործընթացը»,- տեղեկացրել է Գ. Ղազարյանը: Նա նաև խոսել է հանրակրթական դպրոցների տարրական դասարաններում ֆիզկուլտուրա առարկայի նկատմամբ պատշաճ ուշադրության բացակայության մասին:

«Անհրաժեշտ է Կրթության և գիտության նախարարության մեր գործընկերների հետ համատեղ խիստ վերահսկողություն իրականացնել՝ տարրական դասարաններում ֆիզկուլտուրա առարկայի դասաժամերը համապատասխան ծրագրով անցկացնելու նկատմամբ»,- ասել է նախարարի տեղակալը:

Ծրագրերի իրագործման արդյունավետությանը կնպաստեն միջգերատեսչական հանձնաժողովի՝ հանրակրթական դպրոցների մարզադահլիճների և մարզական գույքի արդեն իսկ կատարած գույքագրումը և դրա արդյունքների վերլուծությունը: Նմանատիպ հետազոտություններ իրականացվելու են նաև միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնա­կան հաստատություններում:

Ստեղծվելու է աշխատանքյին խումբ՝ ուսումնական ծրագրերի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու, առկա խնդիրները վեր հանելու և դրանց լուծման նպատակով կոնտրետ ծրագրեր ներկայացնելու համար: Աշխատանքային խմբում ընդգրկվելու են մասնագետներ Սպորտի և երիտասարդության հարցերի, Կրթության և գիտության նախարարություններից, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական, ինչպես նաև Կրթության ազգային ինստիտուտներից:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter