HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ի՞նչ ներդրումներ են իրականացվելու Սյունիքում եւ Լոռիում

Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը հրապարակել է կառավարության կողմից դրական եզրակացություն ստացած,  Սյունիքի և  Լոռու մարզերի ներդրումային ծրագրերի ցանկը։

Վարչապետի գլխավորությամբ մարզեր աշխատանքային այցերի արդյունքում մարզերից Տարածքային կառավարման և զարգացման նախարարություն են ստացվել մի շարք ներդրումային ծրագրերի առաջարկություններ:

Փետրվարի 10-ին վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում  Սյունիքի և  Լոռու մարզերից ներկայացված ներդրումային ծրագրերի փաթեթների վերաբերյալ խորհրդակցությունից հետո դրական եզրակացություն են ստացել Սյունիքից` 2 և Լոռուց` 3  ներդրումային ծրագրեր:

Սյունիքի մարզից ստացված ծրագրերը վերաբերում են  գյուղտեխնիկայի մատակարարման բազայի ձևավորմանը, սառնարանային տնտեսությունների հիմնմանը, իսկ Լոռու մարզից ծրագրերը վերաբերում են հացի արտադրությանը, ֆերմերային տնտեսությունների ստեղծմանը, գյուղմթերքի վերամշակմանը: 

Սյունիքի մարզի Խնձորեսկ, Շինուհայր, Ախլաթյան եւ Անգեղակոթ համայնքներում կստեղծվեն գյուղատնտեսական սարքավորումների վարձակալության և սպասարկման կենտրոններ։ Սիսիանում եւ Շվանիձորում կստեղծվեն սառնարանային տնտեսություններ, ինչպես նաև տեխնիկական մշակաբույսերի միջհամայնքային մթերման ու տեսակավորման կենտրոններ։

Լոռու մարզի Ալավերդի քաղաքում ներդրումներ կիրականացվել հացի գործարանի զարգացման համար։  Վանաձորում կաջակցեն «Ռոզֆռուդ» արտադրամասի ընդլայնմանը։ 

Ինչ վերաբերում է ծրագրերի իրականացման ժամկետներին, կախված ծրագրի ոլորտից և ներդրումային ծավալներից, շահագրգիռ գերատեսչություններում կատարվում են հավանության արժանացած ծրագրերի իրականացման նախապատրաստական աշխատանքներ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter