HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Գյուղատնտեսական ԾԻԳ-ի աշխատակազմը կկրճատվի, կառույցը կդառնա հիմնադրամ

Առաջիկայում էական փոփոխություններ են սպասվում Գյուղատնտեսության նախարարության որոշ կառույցներում: Մի քանիսը կմիանան՝ ստեղծելով հիմնադրամ:

Կառուցվածքային փոփոխություն կրելու գործընթացին այս պահին ամենամոտը Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակն է: Շատ շուտով աշխատակազմը նախ կօպտիմալացվի, ապա՝ կլուծարվի, կհայտարարվի մրցույթ, որի արդյունքում կձեւավորվի հիմնադրամի աշխատակազմը:

Գրասենյակի աշխատակիցները ներքին կարգով տեղեկացվել են այս մասին: Շատերն անհանգստություն ունեն, որ կորցնելու են իրենց աշխատանքը:

Նախնական տեղեկություններով՝ նոր կառույցը կոչվելու է Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամ:

Գյուղատնտեսական ԾԻԳ-ի ղեկավար Գեղամ Գեւորգյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ գործընթացի ավարտը կախված է նրանից, թե երբ կառավարությունը համապատասխան ընթացակարգով որոշում կընդունի:

Հիմնադրամը, Գեւորգյանի խոսքով, որն ավելի լայն լիազորություններ կունենա, քան ԾԻԳ-ն ունի: Ծրագրերը, որոնք իրականացնում է ԾԻԳ-ը, գաղափարական կամ բովանդակային առումով փոփոխության չեն ենթարկվի:

«Հիմնադրամն ի զօրու է լինելու տարբեր միջազգային դրամաշնորհներով ծրագրեր իրականացնել: Հիմնադրամը խորհրդատվական կառույց է լինելու, նաեւ իրականացնելու է գյուղատնտեսական ոլորտի ծրագրերի կոորդինացում, ներդրումային ծրագրերի աջակցություն: Այս ամենի հնարավարությունն այսօր ԾԻԳ-ը չունի»,-ասաց Գեղամ Գեւորգյանը:

Թե որ կառույցները կլուծարվեն եւ կմիանան հիմնադրամին, դեռ հայտնի չէ:

Գյուղատնտեսական ԾԻԳ-ի աշխատակազմում ներկայումս ընգդրկված է 42 աշխատող: Գեղամ Գեւորգյանն ասաց, որ չնայած օպտիմալացում լինելու է, բուն աշխատակազմը փոփոխության չի ենթարկվի: Թե սա ինչ է նշանակում՝ կերեւա առաջիկայում, երբ գրասենյակը կվերածվի հիմնադրամի:

Ամեն դեպքում, իրավաբանորեն, ԾԻԳ-ի աշխատակիցները չեն կարող տեղափոխվել հիմնադրամ: Նրանք կազատվեն աշխատանքից եւ կմասնակցեն մրցույթին: Թե ինչ չափով կկրճատվի աշխատակազմը, Գեւորգյանը չգիտի: Նա ասում է՝ նայած, թե կառավարությունն ինչ ծրագրեր կպատվիրակի:

Գյուղատնտեսական ԾԻԳ-ի տնօրենից տեղեկացանք, որ հիմնադրամը նոր հաստիքներ էլ կարող է ունենալ:  

Հարցին՝ ի՞նչ արդյունքներ եք ակնկալում հիմնադրամի ձեւավորումից, Գեղամ Գեւորգյանը պատասխանեց. «Այսօր չկա մի կառույց, որը գյուղատնտեսության ոլորտում համակարգում է բոլոր ծրագրերը, կամ համակարգում է դրանք: Չկա միասնական պորտալ, որը գյուղացիական տնտեսություններին տեղեկատվություն կտրամադրի, չկա խորհրդատվական միասնական բլոկ նոր տեխնոլոգիաների եւ այլնի մասին: Այս ամեն ինչի համար է ստեղծվում հիմնադրամը: Եվ սրանցից յուրաքանչյուրի համար նոր վարչական ապարատ պետք չի լինի պահել, նոր ռեսուրս պետք չի լինի ծախսել: Եվ ընդհանրապես ամենամեծ առաքելությունը գյուղատնտեսական ոլորտի զարգացումն է, մրցունակ գյուղատնտեսության ապահովումը»:

Նշենք, որ Կարեն Կարապետյանը վարչապետ նշանակվելուց հետո հայտարարեց, որ ՊՈԱԿ-ների մի մասը պետք է լուծարել՝ կառավարումն առավել արդյունավետ դարձնելու նպատակով:

Նախորդ տարվա աշնանը Կարապետյանը նախարարներին հանձնարարել էր վերանայել գերատեսչությունների կառավարման ոլորտում գտնվող ՊՈԱԿ-ների գործունեությունը եւ պարզել, թե որքանով են դրանք արդյունավետ, ինչպես նաեւ քննարկել ԾԻԳ-երի լուծարման հարցը:

Կարեն Կարապետյանն ասել էր, որ ՊՈԱԿ-ներն ու ԾԻԳ-երը պետք է ունենան հստակ եւ չկրկնվող գործառույթներ:

Մեր ունեցած տեղեկություններով՝ Գյուղատնտեսության նախարարության ՊՈԱԿ-ներն ու ԾԻԳ-երը կլուծարվեն եւ որպես մեկ կառույց կձեւավորվեն առաջիկա 1-2 ամիսների ընթացքում: 

Գյուղատնտեսական ԾԻԳ-ն արդեն 20 տարվա կառույց է: Այն սնվում է միջազգային ծրագրերի համար տրվող միջազգային ֆինանսական հատկացումներից:

Հայաստանի Հանրապետության եւ Միջազգային Զարգացման Ընկերակցության միջեւ կնքված վարկային համաձայնագրերի համաձայն տրամադրված բոլոր ֆինանսական միջոցներն ընդգրկվում են պետական բյուջեում` ըստ տարիների եւ յուրաքանչյուր ծրագրի ֆինանսավորման աղբյուրի: Յուրաքանչյուր ծրագրի համար ըստ ֆինանսավորման աղբյուրի տարբեր բանկային հաշիվներ են բացվում եւ սկսած 2011 թվականի հոկտեմբեր ամսվանից, այդ բոլոր բանկային հաշիվները տեղափոխվել են Ֆինանսների նախարարության ենթակայության տակ գտնվող գանձապետական բաժին:

Գրասենյակը միլիոնավոր դոլարների հասնող ծրագրեր է իրականացնում, եւ դրանք շատ անգամ տարբեր խոսակցությունների առիթ են հանդիսացել:

 

Մեկնաբանություններ (5)

Սամվել
Են Մկան թիմի Գագիկին հանել են :ՃՃՃ Շատ լավա այ տենց ջահելների պաշտոնի դրեք, որ փող ծամոցին վերանա: Սաղին փոխելա պետք ու ազատվել մկան ցորեն տանողներից: Տեսնենք են մնացած մեծ մաշտաբային ցորեն տանողներին կփոխեն թէ.... նրանք ճամփա կգտնեն մնալու:ՃՃՃՃ
Ձորի Գևորգ
Գեղամ ջան հավատում ենք քեզ....... ՄԻ բան չհասկացա են մի հատ ԾԻԳ կա որ գյուղացիներին խմելու ու ոռոգման ջուր են քաշում Արրգամիչի ազդեծության ներքո գտնվող կազմակերպություններով (Արգյամիչի անձնական ԾԻԳ-ը), եդ էլ են միացնում Գեղամի ԾԻԳ-ին? Տենց որ անեն կփրկվենք, եթե արդեն հարց չեն լուծել
Սարգիս Սեդրակյան
Տարիներ շարունակ ԾԻԳ -ում խցկվել ու աշխատել են այսինչ կամ այնինչ նախարարի, պատգամավորի կամ այլ պաշտոնյայի ծանոթ-բարեկամը` չունենալով գյուղատնտեսական կրթություն և լինելով գյուղատնտեսությունից անտեղյակ, ստանալով բարձր աշխատավարձ: Արդյունքում` աճել է ՀՀ արտաքին պարտքը և բարելավվել է ոչգյուղացու վիճակը: Ժամանակն է, որպեսզի իրոք բարեփոխումներ արվեն ԾԻԳ -ում և գյուղատնտեսությամբ զբաղվen գյուղատնտեսության մասնագետne8ը:
Վալոդյա
Գեղամի նման համեստ ու կրթված տղեքին է պետք պաշտոններ տալ, այլ ոչ անգրագետ թալանչիներին, որ վարկ վերցնեն ու եսիմ ինչ անեն մեր կաշին հանելով: Կարեն Կարապետյան ՋԱՆ քեզ հետ ենք մենակ սկսած գործը ավարտին հասցրեկ՝ Կտրուկ Կրճատումներով ու Օպտիմալացնելով, բոլոր վոլորտներում... Ժողովրդի լեզվով ասած ՀԱԼԱԼԱ Ձեզ
Արտո
Գողամ Գևորգյանը կարգին տղա է և ոչ կոռումպացված: Ինչքան շուտ իրեն բոլոր գյուղատնտեսական վոլորտի ծրագրերտ տան այնքան մեծ արդյունք կունենա մեր երկիրը: Մենակ մի 5 հատ գյուղատնտեսական ոլորտի ԾԻԳ-եր կան, սակայն դեռ ամեն ԾԻԳ իր համար առխաին ''աշխատում ա''

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter