HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արայիկ Խանդոյան. «Կանգուն եմ մեր լեռների պես»

Ամալյա Մարգարյան

Մերժվեց Միայնակ գայլի' Արայիկ Խանդոյանի տեսակցությունների և հեռախոսային խոսակցությունները սահմանափակելու վերաբերյալ բողոքը:

Այսօր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանը ` նախագահությամբ Աննա Մաթևոսյանի, մերժեց Արայիկ Խանդոյանի բողոքն ընդդեմ նախաքննական մարմնի կայացրած որոշման, ըստ որի` Խանդոյանի տեսակցություններն ու հեռախոսային խոսակցույթուններն արգելվել են` այն հիմնավորմամբ, որ դրանք կարող են խոչընդոտել գործի քննությանը: Այս մասին հայտնեց Արայիկ Խանդոյանի պաշտպան Արա Կարագյոզյանը:

Պաշտպանը բողոքի մեջ նշեց, որ ավարտվել է քրեական գործի նախաքննությունը և գործն ամբողջ ծավալով հասանելի է ոչ միայն դատավարության մասնակիցներին:

«Առարկայազուրկ է մեր պաշտպանյալի նկատմամբ կիրառված իրավունքների սահմանափակումները: Այլևս գոյություն չունի որևէ հիմնավորում, ըստ որի` Արայիկ Խանդոյանի տեսակցությունները և հեռախոսային խոսակցությունները կարող են ազդել կամ խոչընդոտ հանդիսանալ գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա: Հետևաբար գտնում եմ, որ որոշումը պետք է վերացվի»,-նշեց Արա Կարագյոզյանը:

Պաշտպանն նշեց նաև, որ  նախաքննական մարմնի որոշման անհրաժեշտությունն ի սկզբանե չի եղել, քանի որ այն չի նպաստել քննության օբյեկտիվությանու բազմակողմանիության վրա:  Վարույթն իրականացնող մարմինը չի նշել նաև մերժման  հիմքերը:

«Արայիկ Խանդոյանի և նրա ընտանիքի անդամների շփումը  տեսակցությունների արգելքը չի փոխում քննության մարդկային ողջամտության, բարոյականության, օրինականության սկզբունքներից, հավանաբար անհրաժեշտ է եղել Արայիկ Խանդոյանին բարոյապես և հոգեպես կոտրել, որը հոգեբանական խոշտանգում է»,- հայտնեց փաստաբանը:

Նիստի սկզբին, մինչև կընթերցվեր տեսակցությունների և հեռախոսային խոսակցությունները սահմանափակելու վերաբերյալ բողոքը, դատավոր Ա. Մաթևոսյանը հարց ուղղեց Արայիկ Խանդոյնաին` արդյո՞ք վերջինիս դատավորի ինքնաբացարկի միջնորդություն ունի, որին Խանդոյանը պատասխանեց. «Ես քանի որ գտնվում եմ իմ, մեր կառուցած շինության մեջ, որը կոչվում է դատարան, բայց գտնվում եմ ստրուկների տիրապետության տակ, չգիտեմ ինքնաբացարկ հայտնեմ, թե չհայտնեմ: Ուղեղիս մեջ տեղ չի անում: Ես տեսնում եմ կատարածուներին, ես տեսնում եմ ոչինչ, ու՞մ բացարկ հայտնեմ, ես ստրուկի ստրուկին ո՞նց ասեմ»:

Բողոքի մեջ փաստաբանը նշեց նաև, որ նախաքննական մարմինը չի ցանակցել անհատական մոտեցում ցուցաբերել Արայիկ Խանդոյանի նկատմամբ և հետադարձ հայացք չի նետել նրա կյանքի և անցյալի վրա: «Մեր պաշտպանյալը մասնակցել է Արցախյան ազատամարտին, ստացել է բազմաթիվ մեդալներ և պարգևներ: Բազմաթիվ անգամ վիրավորվել է մարտի դաշտում»,-հայտնեց Արա Կարագյոզյանը, ապա ավելացրեց նաև, որ որոշումն ուժի մեջ թողնելով` այն կազդի Խանդոյանի իրավական վարքագծի և դատաքննության ողջ ընթացքի վրա:

«Դաժան անմարդկային, նվաստացնող վերաբերմունք է այն, ինչ կատարվում է Արայիկ խանդոյանի և նրա ընտանիքի անդամների հետ: Սեպ խրելը անձի և նրա ընտանիքի անդամների միջև` անձի և իր զավակների միջև, հակասում է օրենքի տառին և հոգուն»,-հայտնեց Արա Կարագյոզյանը:

Փաստաբանի ներկայացրած բողոքը լսելուց հետո քննիչ Էդիկ Հակոբյանը խնդրեց դատարանին մերժել բողոքը` որպես պատճառաբանություն նշելով, որ  նմանատիպ միջնորդություն չի ուղարկվել դատախազություն:

Փաստաբան Արա Կարագյոզյանը հիմնավորեց այդ հանգամանքը և ասաց. «Գլխավոր դատախազին չեն բողոքարկել` տեղյակ լինելով, որ նորից կայացվելու է քաղաքական որոշում: Ոչ թե գլխավոր դատախազի կողմից պետք է գրվեր և այստեղ իրավական նորմեր բերվեր, այլ պարզապես կայացվելու էր քաղաքական պատվեր»:

Դատական նիստին հետևող, դահլիճում ներկաների հարցին, թե` ինչպես ես, Արա Խանդոյանը դատարան մուտք գործելիս պատասխանեց. «Կանգուն եմ մեր լեռների պես»:

Իսկ մինչ դատավորի խորհրդակցական սենյակ հեռանալը, հանդես եկավ ելույթով և ասաց. «Ոչ մեկը թող չմտահոգվի իմ առողջության, իմ անձի մասին: Էս մարդիկ միշտ աշխատում են իրանց փրկեն, ոչ թե ինձ: Ես բարուրից մինչև հիմա կեղտ մաքրելու գործին եմ: Բայց իմ ազգը ինձ հետ է, իմ ազգը կանգնած է, իմ ազգը պատրաստ է գնալ մինչև վերջ»։

Դատական նիստի ավարտին դահլիճում հավաքված Արայիկ Խանդոյանի ընտանիքի անդամները, հարազատները կոչ արեցին վերջինիս դադարեցնել հացադուլը:

Մերժման որոշումը հրապարակելուց հետո զրուցեցինք Արա Կարագյոզյանի հետ, ով նշեց, որ  սպասել են այսպիսի որոշման.

«Հատուկ քննչական ծառայութունը, դատախազությունը, ինչպես նաև դատարանը կատարում են պարզապես ապօրինի և չհիմանվորված որոշում և քաղաքական պատվեր: Մեծահասակ կինը` մայրը, կինը կամ երեխաները ի՞նչ պետք է անեն, արդյո՞ք այս դատավորը գնահատեց երեխաների հոգեբանական վիճակը կամ մեծահասակ մոր հեգեբանակ վիճը»: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter