HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զոհված զինծառայողը ապրում էր Վանաձորում

Գայանե Սարգսյան

Փետրվարի 23-ին՝ ժամը 00:45-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում դեռևս չպարզված հանգամանքներում մահացու վիրավորում ստացած պայմանագրային զինծառայող, 1991թ. ծնված Գոռ Ֆրունզիկի Խուդինյանը ծնունդով Lոռու մարզի Ճոճկան համայնքից է, սակայն 10 տարուց ավելի է` տեղափոխվել էր Վանաձոր:

«Երեխաները դպրոցն այստեղ չեն ավարտել: Գյուղի հետ կապ ունեն, գնալ-գալ կա, բայց չեն մնում այստեղ»,- մեզ հետ զրույցում նշեց Ճոճկանի համայնքապետ Արկադի Թամազյանը:

Գոռն ամուսնացած է, ունի փոքրիկ աղջիկ: 26-ամյա պայմանագրային զինծառայողը ընտանիքի ավագ որդին է: Նրանից փոքր եղբայրն այժմ ժամկետային զինծառայող է:

Գոռի հայրը՝ Ֆրունզիկ Խուդինյանը, աշխատում է ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Տարոնի բաժնում, կոչումով մայոր է:

Որդու մահվան մասին բոթն ընտանիքն իմացել է այսօր առավոտյան: Գիշերային հերթապահությունից հետո այդ մասին հորը տեղեկացրել են Վանաձորի զինկոմիսարիատում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter