HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Սուրեն Կարայան. «Շատ ուրախալի և ոգևորիչ է, որ կա արդյունաբերության 12%-անոց աճ»

Կառավարության այսօրվա նիստից հետո տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը լրագրողներին հայտնեց, որ 2017-ի հունվարի տվյալները շատ ոգևորիչ են, քանի որ արձանագրվել է 35% արտահանման աճ՝ 2016-ի նույն ամսվա համեմատ. «Շատ ուրախալի և ոգևորիչ է, որ կա արդյունաբերության 12%-անոց աճ։ Այսինքն՝ այն ուղղությունները, որոնք որ մենք ձեզ հայտարարում էինք և այն նախադրյալները, որ ստեղծում էինք, հիմա արդեն թվերով այդ ցուցանիշները արտահայտվում են»։

Նախարարի փոխանցմամբ՝ իրենց կանխատեսումներով մինչ տարեվերջ առնվազն 6-7% արդյունաբերության, 20-30 % արտահանման աճ կարձանագրվի։ Նախարարը վստահեցրեց, որ առնվազն այն 3.2%, որը «դրել են պետական բյուջեի հիմքում», կապահովեն։

Կարայանը կարծում է, որ ներդրողների համար երկրի նախընտրական վիճակը խոչընդոտ չի հանդիսանալու, անգամ նկատում է ներդրումների ակտիվություն, նաև որպես փաստ ընդգծում է կառավարությունում այսօր ներկայացված ներդրումային ծրագրերը։

լուսանկարը` ՏԶՆ նախարարության կայքից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter