HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Կառավարությունը և «Թեքնոլոջի Էնդ Սայնս Դայնամիքս» ընկերությունը ՏՏ և ինովացիոն ոլորտի հուշագիր կստորագրեն

Կառավարությունն այսօրվա նիստում հավանության արժանացրեց տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի ներկայացրած որոշման նախագիծը, ըստ որի՝ կառավարությունն ու «Թեքնոլոջի Էնդ Սայնս Դայնամիքս» ընկերությունը տեղեկատվական տեխնոլոգիաների, տեղեկատվայնացման, հեռահաղորդակցության և ինովացիոն ոլորտների խթանման մասին» փոխըմբռնման հուշագիր կստորագրեն։

Ընկերությունն ու կառավարությունը պայմանավորվում են ստեղծել ներկայացուցչական գրասենյակներ` թիրախային շուկաներում ՏՀՏ ոլորտում գործարար կապերի խթանման, երկրի վարկանիշի և մրցունակության բարձրացման, ներդրումների ներգրավման, արտահանման կարողությունների և ինովացիոն ենթակառուցվածքների զարգացման համար:

Համաձայն նախագծի` այս հուշագիրը պետք է նպաստի թիրախային շուկաներում երկրի, տնտեսության և ՏՀՏ ոլորտի ներդրումային վարկանիշի բարձրացմանը, ՏՀՏ ոլորտի արդյունքների վերաբերյալ իրազեկվածության բարձր մակարդակի ապահովմանը, տեղական կազմակերպությունների և օտարերկրյա ներդրողների միջև գործընկերության հաստատմանը և խթանմանը։ Ձևավորելու է հնարավոր օտարերկրյա ներդրողների և մասնագիտական կազմակերպությունների տեղեկատվական բազա՝ դյուրացնելով հայկական և օտարերկրյա ընկերությունների և մասնագետների ﬕջև կապի ստեղծումը, փորձի ուսուﬓասիրուﬓ ու կիրառումը, ինչպես նաև փորձի փոխանակումը։

Հուշագրով նախատեսված է, որ կողմերը իրականացնելու են քարոզարշավներ` օտարերկրյա ներդրումներ ներգրավելու նպատակով և խթանելու են հայկական ՏՀՏ ոլորտի ներդրումային հնարավորությունները, կազմակերպելու են ցուցահանդեսներ, տոնավաճառներ, համաժողովներ, աջակցելու են ՏՀՏ ոլորտի կազմակերպություններին, մշակելու և ներկայացնելու են  Հայաստանի` «որպես ՏՀՏ առաջատար երկրի» և հայկական ՏՀՏ արդյունքի ներկայացման և խթանման, նորարարական և տեխնոլոգիական զարգացման ծրագրեր։

Բացի այդ, օտարերկրյա ներդրողներին տրամադրվելու է տեղեկատվություն Հայաստանի ՏՀՏ ոլորտում ներդրումային և գործարար միջավայրի, առավելությունների և հնարավորությունների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն, ինչպես նաև ներդրումների իրավական, կառուցվածքային և կազմակերպական պայմանների իրավա-տեղեկատվական աջակցություն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter