HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կեղծ նմուշները կփոխարինվեն նույն դեղաչափով օրիգինալ «Պրեստանս» դեղով

Օրերս Առողջապահության նախարարության կողմից հայտնաբերված կեղծ դեղերից մեկը «Լե Լաբողատուաղ Սեղվիե» ընկերության արտադրության Պրեստանս 5մգ/10մգ, 5մգ/5մգ, 10մգ/5մգ դեղերն են եղել:

Կարևորելով քաղաքացիների անվտանգությունը, բուժման որակը և արդյունավետությունը` Առողջապահության նախարարությունը «Լե Լաբողատուաղ Սեղվիե» ընկերության հետ համատեղ ձեռնարկել է միջոցառում, ըստ որի` բոլոր այն քաղաքացիները, ովքեր գնել են 7 սերիական նիշ պարունակող «Պրեստանս» դեղեր, 15-օրյա ժամկետում կարող են դիմել պատկան մարմիններին (Երևանում` Առողջապահության նախարարություն (հեռ. 010 52 27 21), մարզերում` մարզպետարանների առողջապահության վարչություններ)` ներկայացնելով դեղի տուփը և անձը հաստատող փաստաթուղթ:

Դեղի կեղծ նմուշները բնակչությունից հետ հավաքելուց հետո` կտրամադրվի նույն դեղաչափով օրիգինալ «Պրեստանս» դեղը: Գործընթացը կտևի մինչև մարտի 20-ը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter