HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Սերժ Սարգսյանը առաջարկել է Վերահսկիչ պալատի նախագահ նշանակել Լևոն Յոլյանին

Ազգային ժողովի այսօրվա նիստի մեկնարկին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ այսօր լրացել է Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի հրաժարականի դիմումի 15-օրյա ժամկետը և ԱԺ թիվ 18 արձանագրությամբ՝ նրա լիազորությունները դադարեցվել են։  

Սահակյանի հաղորդմամբ՝ Սերժ Սարգսյանը առաջարկել է Վերահսկիչ պալատի նախագահ նշանակել Լևոն Յոլյանին, ով 2007-ին եղել է Վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ։

Հիշեցնենք, որ Լևոն Յոլյանը 2016 թ. փետրվարի 29-ին  նախագահի հրամանագրով նշանակվել է էներգետիկայի և բնական պաշարների նախարար, սակայն նոր կառավարության ձևավորման գործընթացում Յոլյանը հեռացվել էր այս պաշտոնից՝ իր տեղը զիջելով Աշոտ Մանուկյանին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter