Իրավապաշտպանի տան մոտ արձակված կրակոցի հետքերով. որոշվել է քրեական գործ չհարուցել
Ոստիկանության լրատվական բաժնից «Հետքին» տեղեկացրեցին, որ հանցագործության դեպքի բացակայության պատճառով որոշում է կայացվել Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտ (ՄԻԺԻ) ՀԿ հիմնադիր, իրավապաշտպան Արմինե Առաքելյանի հայտարարության հետ կապված քրեական գործի հարուցումը մերժել:
Հիշեցնենք, որ փետրվարի 15-ին Արմինե Առաքելյանի Աշտարակ քաղաքի Մուղնի թաղամասում գտնվող տան դարպասների մոտ՝ իրենից քիչ հեռու, հրազենային կրակոց էր արձակվել: Հրազենային վնասվածքից սատկել էր Արմինեի շունը: Իրավապաշտպանը ահազանգել էր ոստիկանություն, բաժանմունքում ներկայացրել էր նաև հայտարարություն:
Կարելի է ասել, այս հայտարարության ելքը կանխորոշված էր, քանի որ դեպքից 3-4 օր անց դեռ տան բակում էր գտնվում սատկած շունը: Ոստիկանությունը շանը տարել էր փորձաքննության միայն «Հետքի» հրապարակումից հետո:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել