HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Արայիկ Խանդոյանը դադարեցրել է հացադուլը՝ նույնն անելու կոչով դիմելով «Հաց բերողին»

«Արթուր ջան՛, ես դադարեցնում եմ հացադուլը և նույնը խնդրում եմ նաև քեզ: Մենք պարտավոր ենք ուժեղ լինել մտքով ու ոգով, առողջ՝ մարմնով: Ավարտին հասցնելու գործ ունենք: Մեր Ծուռ պատվելի եղբայր ջան, մենք գործն ավարտին կարող ենք հասցնել մեր լինելով, այլապես չցանկանալով թև կտանք ազգադավ ռեժիմին:

Ուստի խնդրում եմ դադարեցնել հացադուլը և բոլոր ուժերն ուղղել մեր Հայրենիքի փրկության սրբազան գործին»,-«Նուբարաշեն» ՔԿՀ-ից, փաստաբանի միջոցով, «Հաց բերող» Արթուր Սարգսյանին ուղղված հայտարարությամբ է հանդես եկել Արայիկ Խանդոյանը։

Խանդոյանի փաստաբան Արայիկ Պապիկյանը «Հետք»-ի հետ զրույցում հայտնեց, որ հացադուլի դադարեցմանը պատճառը ո՛չ Խանդոյանի առողջական վիճակն է եղել ո՛չ էլ այդ պայքարի ձևի անարդյունավետությունը։

Ասում է՝ Արայիկը ի սկզբանե ցանկանում էր իր քայլով Արթուրի խնդրի նկատմամբ ուշադրությունը առավել նկատելի դարձնել. «Հիմա էլ, երբ հացադուլը դադարեցրել է, Արայիկը նշեց, որ օրենքով չարգելված միջոցներ պիտի գտնի՝ Արթուրի խնդրի նկատմամբ ուշադրությունը պահելու համար: Արայիկը անչափ շատ է մտահոգված Արթուրի առողջականով և իր մասին ընդհանրապես չէր մտածում: Անգամ գլխացավերը, գլխապտույտները, երիկամների ցավը երբեք Արայիկին չեն մտահոգել»։

Հիշեցնենք, փետրվարի 16-ին Միայնակ Գայլը հացադուլ էր հայտարարել՝ ի աջակցություն Արթուր Սարգսյանի, իր եղբորը՝ Արարատ Խանդոյանի, Ներսես Պողոսյանի ու ՊՊԾ գնդի գրավման օրերին Սարի թաղում բախումների առթիվ հարուցված քրեական գործերով անցնող բոլոր այն անձանց, որոնց նկատմամբ ապօրինի քրեական հետապնդում է իրականացվում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter