HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Դահլիճները՝ քաղաքական թատրոնին․ Ճպուռիկից ու Ձախորդ Փանոսից հետո բեմ դուրս կգան պատգամավորության թեկնածուները

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հաստատել է այն դահլիճների ցանկը, որոնք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի օրերին անվճար հիմունքներով կտրամադրվեն առաջադրված կուսակցություններին եւ դաշինքներին։

Դրանք հիմնականում երաժշտական եւ արվեստի դպրոցներ են, մի քանի ավագ դպրոց։ Ընդհանուր թվով՝ 23 կառույց եւ շինություն։

Ցանկում ներառված շինություններն ու դահլիճները կուսակցություններին եւ դաշինքներին կտրամադրվեն հիմնականում ոչ աշխատանքային օրերին, ինչպես նաեւ աշխատանքային օրերին՝ ժամը 18-ից հետո։

Ընդ որում, քաղաքապետարանը, բացի արվեստի, հիմնական, երաժշտական դպրոցները, կուսակցություններին է պատրաստ տրամադրել նաեւ այնպիսի կառույցներ, ինչպիսին Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնն է, Պատանի հանդիսատեսի թատրոնը, Մհեր Մկրտչյան արտիստական թատրոնը։

Հաշվի առնելով սեփական թատերախմբի գործունեությունը, Դրամատիկականի ղեկավարությունը քարոզարշավի բավականին «ժլատ» ժամանակացույց է սահմանել։ Քաղաքական ուժերը նախընտրական «թատրոնը» Դրամատիկականի դահլիճում կարող են «բեմադրել» բացառապես յուրաքանչյուր երեքշաբթի՝ ժամը 16-ից 19-ը։

ՀՀԿ-ն, ՀՎԿ-ն, «Ելք»-ը, «Ծառուկյան»-ը, ՀԱԿ-ՀԺԿ-ն, մյուս կուսակցություններն ու դաշինքների քաղաքական հերոսները Պատանի հանդիսատեսի թատրոնի խաղացանկում իրենց մշտական տեղը գտած Ճպուռիկի, Մերի Փոփինսի, Բրեմենյան երաժիշտների ու մյուս հերոսների բեմը կզբաղեցնեն բոլոր աշխատանքային օրերին, բացի հինգշաբթիից, ժամը 16-ից 19-ն ընկած ժամանակահատվածում։

Մհեր Մկրտչյան արտիստական թատրոնը քարոզչական նպատակներով կծառայի այն օրը, երբ ներկայացում չկա, եւ Չիպոլինոյի, Հրեշի, Ձախորդ Փանոսի ու մյուս հերոսների դերակատարները հանգստանում են, այն է՝ երկուշաբթի օրերին։

Նշենք, որ ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը կմեկնարկի մարտի 5-ին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter