HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ծովագյուղում արտադրված հնդկաձավարը շուտով կհայտնվի տեղական շուկայում

Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նախօրեին աշխատանքային այց է կատարել Գեղարքունիքի մարզ: Նախարարը մեկնել է Ծովագյուղ համայնք, որտեղ եղել է ENPARD ծրագրի շրջանակում ստեղծված հնդկացորենի վերամշակման գործարանում: Այս մասին տեղեկացնում է գյուղատնտեսության նախարարությունը: 

Պաշտոնական հաղորդագրության համաձայն` 2015 թվականից մարզում ENPARD–ի շնորհիվ ստեղծվել են 5 կոոպերատիվներ, որոնք զբաղվում են հնդկացորենի մշակությամբ, և հենց նրանց արտադրած հնդկացորենն էլ վերամշակվում է այս արտադրամասում:

Նախարարի խոսքով` սա բավական հետաքրքիր ծրագիր է, որը հնարավորություն կտա փոխարինել ներմուծումը տեղական արտադրանքով, ուստի պահանջակի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը ստանալուց հետո կառավարությունը ծրագրի շարունակականությունն ապահովելու և ընդլայնելու նպատակով կքննարկի հնդկացորենի արտադրության համար հատուկ պարարտանյութերի և սերմացուի սուբսիդավորման հարցը:

Պատասխանատուները հավաստիացրել են` արդեն ապրիլի վերջին կունենան փաթեթավորված վերջնական արտադրանք, և հայաստանյան սպառողը հնարավորություն կունենա մանրածախ շուկայից գնել  Գեղարքունիքում արտադրված հայկական հնդկաձավարը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter