Չորեքշաբթի, 26 սեպտեմբերի

44 միլիոն եվրոյի վարկային համաձայնագիրը վավերացվեց



62 կողմ, 18 դեմ, 10 ձեռնպահ ձայներով Ազգային ժողովը քիչ առաջ վավերացրեց Հայաստանի հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2016թ. նոյեմբերի 9-ին ստորագրված «Հայաստան-Վրաստան սահմանային տարածաշրջանային ճանապարհի (Մ6 Վանաձոր-Բագրատաշեն) բարելավման ծրագիր» (ընթացիկ գործառնություններ) վարկային համաձայնագիրը:

Հիշեցնենք, որ վարկային համաձայնագրով պարտավորության չափը 44 միլիոն եվրո է: Ծրագիրը բաղկացած է երկու մասից և ֆինանսավորվելու է երկու վարկային համաձայնագրով: Մեկն արդեն վավերացվել է Ազգային ժողովի կողմից դեռևս 2016թ-ին և իրագործման փուլում է գտնվում: Դրանով վերանորոգվելու է Վանաձոր քաղաքի սկզբնամասից մինչև 38կմ ճանապարհահատվածը: Իսկ մյուսով, որն այսօր վավերացվեց, վերանորոգվելու է 38կմ-ից մինչև Բագրատաշենի անցակետի ճանապարհահատվածը:

Դեմ քվեարկեցին ԲՀԿ և ՀԱԿ խմբակցության պատգամավորները:


Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ