HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հիմա հասկանում եմ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին». բնապահպանության նախարար

«Գալով նախարարություն չեմ դադարել տնտեսագետ լինել, բայց վերանայել եմ իմ մոտեցումները, և վստահաբար կարող եմ ասել, որ երկրի զարգացումը չեմ պատկերացնում առանց շրջակա միջավայրի բարելավման, պահպանման,- այսօր ասել է բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը նախարարության, գիտական ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ ոչ ֆորմալ քննարկման ժամանակ,- Եվ հիմա հասկանում եմ այն հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին, որոնք մտահոգություն ունեն, որ տնտեսության զարգացումը երբեմն ընթանում է հաշվի չառնելով սոցիալական եւ էկոլոգիական կոմպոնենտները: Այո′, մենք էստեղ պետք է վերանայենք մոտեցումները և անկեղծանամ, որ կառավարության ներսում էլ է ընթանում այս թեմայի շուրջ բանավեճեր»:

Բնապահպանության նախարարությունը տեղեկացնում է, որ Արծվիկ Մինասյանը հրավերին արձագանքած մասնագետների հետ քննարկել է բնապահպանության ռազմավարությունը, անելինքերը, ոլորտի գերակա ուղղությունները: Քննարկման ժամանակ անդրադարձ է կատարվել ոլորտում մեկնարկած բարեփոխումներին, մասնավորապես' տեսչական բարեփոխումներին, բնապահպանական թույլտվությունների միասնական համակարգի ներդրմանը, կադրային նոր քաղաքականությանը, էկոկրթության դերի բարձրացմանը:

«Բնապահպանության նախարարը երկրի սոցիալ-տնտեսական զարգացման մոդելը տեխնածին է համարում և ներկայում աշխատում են նոր ռազմավարության վրա, ինչը ոլորտում հիմնարար փոփոխություններ է նախատեսում»,- գրված է ԲՆ տարածած հաղորդագրության մեջ:

«Այս իրավիճակից դուրս գալու ելքը, իմ խորին համոզմամբ, նոր քաղաքականության իրականացումն է: Քաղաքականություն, որը տեխնածին տնտեսական աճից անցում կկատարի կայուն զարգացմանը: Շրջակա միջավայրի պահպանումը, բարելավումը պետք է իրականացվի կայուն զարգացման հիմքների վրա՝ հաշվի առնելով սերունդների նկատմամբ պատասախանատվությունը»,- նշել է Մինասյանը:

Որոշվել է մի շարք այլ ծրագրերի հերթական քննարկումը կազմակերպել ՀՀ ԱԺ ընտրություններից հետո:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter