HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Ոստիկանները նստացույցի մասնակիցներին կոչ են անում մաքուր պահել Ազատության հարապարակի տարածքը

«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջում գրառում կատարեց՝ հայտնելով, որ ոստիկանները նստացույցի մասնակիցներին 15 րոպե ժամանակ են տվել՝ Ազատության հրապարակը լքելու համար։

Հիշեցնենք, որ փետրվարի 27-ից մի խումբ երիտասարդներ Ազատության հրապարակում նստացույց են անում՝ «Սասնա ծռեր» խմբի անդամներին հուլիսյան իրադարձությունների ժամանկ հաց բերած Արթուր Սարգսյանի խափանման միջոց կալանքը փոխելու պահանջով։ Երեկ «Հետք»-ի հետ զրույցում Շահեն Հարությունյանը հայտնել էր, որ արդեն երկրորդ օրն է' ոստիկանները սպառնում են նստացույցի մասնակիցներին՝ արգելելով մասնակցել նստացույցին կամ գալ Ազատության հրապարակ։

Ինչպս տեղեկացանք, ավելի ուշ ոստիկանները մոտեցել են նստացույցի մասնակիցներին՝ հորդորելով հավաքել Ազատության հրապարակում թափթփված իրերը, քանի որ հաճելի չէ պատմամշակութային հուշարձանի նման թափթփված վիճակը։ Շահենը ոստիկանների հետ արդեն հասցրել էր զրուցել, ասում է՝ մոտեցել էին՝ հորդորելով մաքուր պահել տարածքը, քանի որ բողոքներ են ունեցել բնակիչներից, չնայած նա չի հավատում բողոքների իսկությանը։ «Ասացին՝ որ առավոտները արթնանում եք, հավաքեք, երեկոյան նորից այդ ծածկոցները բերենք։ Պարոն Օսիպյանի հետ եմ խոսել, ասաց, որ նստացույցի դեմ որեւէ բան չունենք, արեք, ուզում եք ողջ գիշեր մնացեք, բայց կոկիկ։ էն, ինչը մենք պետք է անենք, ասում են»,-ասաց Շահենը։

Այս գիշեր Ազատության հրապարակում 36 մարդ է գիշերել։ Երեկոյան նաեւ նրանց է այցելել դերասան Հրանտ Թոխատյանը' տաք հագուստներ բերելով եւ Շահենի ֆեյսբուքյան էջ միացված ուղիղ եթերի միջոցով կոչ անելով միանալ երիտասարդների պայքարին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter