HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կրթական ծրագրերում կներդրվի տեղակատվության անվտանգության բաղադրիչ

Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը և «Կասպերսկի լաբորատորիա» բաժնետիրական ընկերության ղեկավար Եվգենի Կասպերսկին ստորագրել են եռակողմ համագործակցության հուշագիր կրթության ոլորտում տեղեկատվական անվտանգության համագործակցության և համացանցում երեխաների տեղակատվական անվտանգության մասին: Այս մասին հայտնում է ԿԳՆ լրատվական ծառայությունը:
Կարևորելով նախաձեռնությունը՝ ԿԳ նախարարը շնորհակալություն է հայտնել ՀՀ Մարդու իրավունքի պաշտպանին և տեղակատվության անվտանգության հայտնի մասնագետ Ե. Կասպերսկուն՝ համագործակցության համար. « Մենք լիահույս ենք, որ այս համագործակցությունը հնարավորություն կտա էլեկտրոնային դասավանդման ձևաչափով կրթության համակարգում ներառել տեղեկատվության անվտանգության բաղադրիչ, որը կարևոր նշանակություն ունի ինչպես երեխաների կրթության և դաստիարակության արդյունավետության, այնպես էլ այս ասպարեզում ծնողների իրազեկվածության բարձրացման առումով»,- նշել է ԿԳ նախարարը: Նրա խոսքով՝ տեղակատվության անվտանգության բաղադրիչը կներառվի մի քանի առարկայախմբերում և արդեն գալիք ուսումնական տարվանից կներդրվի դպրոցական ծրագրերում: Համագործակցության շրջանակում նախատեսվում է նաև ուսուցիչների վերապատրաստումների կազմակերպում:
Ստորագրման արարողությունից հետո տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ որի ընթացքում քննարկվել են հուշագրի իրագործման միջոցառումների ժամանակացույցը և կազմակերպչական հարցերը:
Հուշագրի ստորագրման համար հիմք են հանդիսացել տեղեկատվական տեխնոլոգիաների ներկա տարածման միտումն ու դրանով պայմանավորված մարտահրավերները, համացանցում երեխաների իրավունքների պաշտպանությունը և նրանց կողմից ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործման ընթացքում անվտանգության կանոնների պահպանումը, որոնք դիտվում են կարևոր նախապայման երեխաների մտավոր, հոգեբանական և ֆիզիկական զարգացվածության ապահովման համար:
Հուշագիրը նպատակ ունի բարձրացնել էլեկտրոնային միջավայրում երեխաների իրավունքների պաշտպանությունը, բարելավել երեխաների և ծնողների՝ ինտերնետից անվտանգ օգտվելու հմտությունները:
Փոխըմբռնման հուշագրով նախատեսվում է կողմերի միջև հաստատել համագործակցության շրջանակ, որը կխթանի փոխադարձ հետաքրքրության ոլորտներում արդյունավետ համագործակցություն:
Մասնավորապես նախատեսվում է «Կասպերսկի լաբորատորիայի» կողմից փորձառության տրամադրում, ինչպես նաև կիբերվտանգների վերաբերյալ վիճակագրական տեղեկատվության փոխանակման կարգավորում կողմերի՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, ՀՀ կրթության և գիտության նախարարության և «Կասպերսկի լաբորատորիայի» միջև: Փոխըմբռնման հուշագրի շրջանակը սահմանափակված է կիբերվտանգների ոլորտին առնչվող ոչ-անձնական տեղեկատվության փոխանակմամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter