HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բնապահպանական խախտումների համար մեկ շաբաթվա ընթացքում պետբյուջե է մուտքագրվել 1.7 մլն դրամ

Բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից փետրվարի 27-ից մարտի 3-ը իրականացված շրջայցերի, ԲՊՏ վարույթին հանձնված գործերի քննության և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 650.0 հազ. դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 13 որոշում և հաշվարկվել 1մլն դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: 

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Կազմվել է վարչական տուգանքի 12 որոշում՝ 600,0հզ.դրամ գումարով և հաշվարկվել է 1002.2հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից ՝        

Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում 4 ֆիզիկական անձի նկատմամբ ապօրինի հատված 4 ծառի համար կայացվել է 200.0հզ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 4 որոշում և  հաշվարկվել է 256.7հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Բաժնի կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման  դեպքի համար 1  ֆիզիկական անձի նկատմամբ ապօրինի հատված 2 ծառերի համար կայացվել է 50.0հզ.դրամի վարչական տուգանքի որոշում և  հաշվարկվել է 74.25հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում 6 ֆիզիկական անձանց նկատմամբ ապօրինի հատված 12 ծառի համար կայացվել է 250.0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 5 որոշում և հաշվարկվել է 485.25հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:  Բաժնի կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման  դեպքի համար ֆիզիկական անձի նկատմամբ ապօրինի հատված 3 ծառի համար կայացվել է 50.0հզ.դրամի վարչական տուգանքի որոշում և  հաշվարկվել է 111.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Սյունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործի քննության արդյունքում ծառահատման դեպքի համար կայացվել է 50.0հզ.դրամի վարչական տուգանքի որոշում:

Վայոց ձորի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման դեպքի համար հաշվարկվել 75.0հզ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: 

Թափոնների տեղադրման ոլորտ

Վտանգավոր թափոնների անձնագրերը լիազոր մարմնի հետ չհամաձայնեցնելու համար Շիրակի տարածքային բաժինը մեկ տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ կիրառել է 50.0 հազար դրամի վարչական տուգանք: 

Վարչարարության և փորձաքննության բաժինը հաշվետու ժամանակաշրջանում դատական ակտերի հարկադիր կատարման է ներկայացրել 4 վարչական տուգանքի որոշում` 350,0 հզ.դրամ ընդհանուր գումարի չափով և 2 վնասի փոխհատուցման որոշում`  54,0 հզ.դրամ ընդհանուր գումարի չափով: 

Ընդհանուր առմամբ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած նախորդ պատժամիջոցներից  հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 1.7 մլն.դրամ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter