HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հաց բերողի» խափանման միջոցի փոխոխման և պատգամավորների երաշխավորության միջնորդությունները քննարկման փուլում են

Երեկվանից մամուլում ու սոցիալական ցանցերում լուրեր են տարածվում, թե «Հաց բերող» անունը ստացած Արթուր Սարգսյանի խափանման միջոց կալանքը Գլխավոր դատախազությունը որոշել է փոխել:

Այսօր ևս մեկ անգամ փորձեցինք ճշտել՝ արդյոք կա՞ Արթուր Սարգսյանի խափանման միջոց կալանքի փոփոխություն: Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից «Հետքին» հայտնեցին. «Խափանման միջոցը նույնն է»:

Մեր հարցին, թե Արթուր Սարգսյանի գործով ԱԺ պատգամավորների երաշխավորության և նրա պաշտպանների՝ խափանման միջոցի փոփոխման միջնորդությունները ինչ փուլում են,  հանրային կապերի բաժնից պատասխանեցին՝ դիմումները քննարկման փուլում են:

Արթուր Սարգսյանին կարողանում են տեսակցել միայն պաշտպանները. հարազատների տեսակցությունների վրա արգելք է դրված քննիչի կողմից:

Փաստաբաններից Դավիթ Գյուրջյանը քիչ առաջ է եղել «Դատապարտյալների հիվանդանոցում», տեսել Արթուր Սարգսյանին. «Իրավիճակը նույնն է, ոտքերն են ուռած: Մի քանի օր առաջ նայել են բժիշկները: Հարցում ենք ուղարկել ոտքերի այտուցների հետ կապված, թե ինչից է առաջացել: Դեռ պատասխան չկա»:

Արթուր Սարգսյանը 23 օր է՝ հացադուլի մեջ է: Պահանջը՝ վերացնել կալանքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter