Կիրակի, 23 սեպտեմբերի

Ամենահարուստ կուսակցությունը ՀՀԿ-ն է. Ի՞նչ ունեցվածք ունեն կուսակցությունները



Ապրիլի 2-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող 9 քաղաքական ուժեր Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացրել գույքի ու եկամուտների հայտարարագրեր, որոնք ներառում են 2016թ. մարտի 16-ից մինչև 2017թ. փետրվարի 1-ը: Քաղաքական ուժերից, ինչպես ենթադրվում էր, ամենահարուստ կուսակցությունը Հանրապետականն է:

Ելք Դաշինք

ԱԺ պատգամավոր «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի, «Հանրաետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի և պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի կողմից գլխավորած քաղաքական ուժը այնքան էլ հարուստ չէ:

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը շահագործում է թվով 7 շենք շինություն, որոնցից միայն մեկն է վարձակալության իրավունքով, մյուսները՝ անհատույց օգտագործման իրավունքով: Երևան քաղաքի Բաղրամյան փողոցում վարձակալել է 82,1քմ մակերեսով բնակարան, իսկ մարզերում անհատույց օգտագործման իրավունքով շենք, շինություններ է շահագործում Արարատ, Կարին, Ջրառատ, Գողթանիկ գյուղերում, Չարենցավան, Մարտունի քաղաքներում:

Ինչ վերաբերում է եկամուտներին, ապա 4 մլն 660 հազար դրամ գոյացել է անդամավճարներից և նվիրատվությունից, իսկ 7000 ԱՄՆ դոլար՝ տարբեր նվիրատուներից:

«Հանրապետություն» կուսակցությունը որպես եկամուտ հայտարարագրել են 1 միլիոն 100 հազար դրամ կուսակցությունների անդամների կողմից արված նվիրատվություն, իսկ դրամական միջոցները կազմել են 200 հազար դրամ: Կուսակցությունը շարժական և անշարժ գույք չի հայտարարագրել:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության եկամուտը կազմում է 9 միլիոն 548 հազար դրամ, որը գոյացել է նվիրատվություններից և անդամավճարներից: Դրամական միջոցը կազմում է 100 հազար դրամ:

Կուսակցությունը վարձակալական հիմունքներով օգտագործում է երկու անշարժ գույք՝ Վանաձոր քաղաքում 136,38քմ մակերեսով կիսակառույց շինություն և 50քմ տարածք Կապան քաղաքում:

Ազատ Դեմոկրատներ

Ըստ հայտարարագրի կուսակցությունը եկամուտներ չունի, իսկ հժդրամական միջոցները կազմում են 10 միլիոն դրամ: Իսկ որպես անշարժ գույք անհատույց օգտագործում են 150քմ մակերեսով  բնակարան:

Հայկական Վերածնունդ

Եկամուտ չունի նաև «Հայկական վերածնունդ» կուսակցությունը, իսկ դրամական միջոցները կազմում են 1 միլիոն դրամ:

Որպես գույք հայտարարագրվել է 10 հատ փափուկ կահույք, 10 հատ գրապահոց և 20 հատ տպիչ, 100 հատ սեղան, 400 հատ աթոռ, 70 հատ պահարան, 80 հատ համակարգիչ, 50 հատ հեռախոս, 25 հատ բազմոց, 10 հատ հեռուստացույց:

Ծառուկյան Դաշինք

ԱԺ ամենահարուստ պատգամավոր, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորած քաղաքական ուժը, որի մաս են կազմում նաև «Ալյանս» և «Առաքելություն» կուսակցությունները, աչքի չի ընկնում իր ունեցվածքով:

«Ալյանս» կուսակցությունը ոչինչ չի հայտարարագրել: Ստացվում է կուսակցությունը ոչ գումար ունի, ոչ եկամուտ, ոչ էլ որևէ գույք:

«Առաքելություն» կուսակցությունն ունի նվիրատվությամբ ստացած ընդամենը 45 հազար դրամ եկամուտ, իսկ դրամական միջոցները կազմում են 870 դրամ:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտարարագրել է եկամուտ՝ 23 մլն 227 հազար դրամ, իսկ դրամական միջոցները կազմում են 19 միլիոն 828 հազար դրամ:

Պարզվումէ կուսակցությունը շարժական և անշարժ գույք չունի:

Կոնգրես-ՀԺԿ կուսակցությունների Դաշինք

Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոյանի և ՀԺԿ ղեկավար Ստեփան Դեմիրճյանի կողմից առաջնորդվող դաշինքը ևս համեստ ունեցվածք ունի:

Հայ Ազգային Կոնգրես կուսակցությունը որպես փոխառություն հայտարարագրել է «Անտարես» ՍՊԸ-ից վերցրած 1 միլիոն դրամ փոխառությունը, մոտ 721 հազար դրամ բյուետային ֆինանսավորումը և անդամավճարից ու նվիրատվությունից գոյացած 5 միլիոն 610 հազար դրամ: Իսկ կուսակցության հաշվին գոյացած դրամակն միջոցը կազմում է 551 հազար դրամ:

Կուսակցությունը սեփականության իրավունքով ունի միայն մեկ հասարակական նշանակության շինություն, որի մակերեսը կազմում է 297քմ և գտնվում է Երևան քաղաքի Սարյան փողոցում:

Հայաստանի Ժողովրդական կուսակցություն (ՀԺԿ) 1 միլիոն 294 հազար րամ նվիրատվություն ստացել է կուսակցության անդամների նվիրատվություններից և մոտ 683 հազար դրամ՝ բյուջետային ֆինանսավորումից: Կուսակցությունը դրամական միջոցներ չունի: Իսկ որպես սեփականություն հայտարարագրել է սեփականության իրավունքով պատկանող 82քմ մակերեսով շենք Երևան քաղաքի Օրբելի փողոցում:

Հայաստանի Հանրապետական Կուսակցություն

Ինչպես պարզվում է գույքի ու եկամուտների հայտարարագրերից, ամենահարուստ կուսակցությունը ՀՀԿ-ն է:

Միայն 343 միլիոն 237 հազար դրամ եկամուտ է ստացվել անդամավճարներից, 2 միլիոն 248 հազար դրամի եկամուտ են ստացել վարձակալությունից: Օրինակ, ՀՀԿ-ի տարածքը վարձակալել են Վայքի աշխատանքի և զբաղվածության տարածքային կենտրոն ՊՈԱԿ-ը, Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի պետական կառավարչական հիմնարկը և այլն:

ՀՀԿ-ն 33 միլիոն 943 հազար դրամի եկամուտ ստացել է բյուջետային ֆինանսավորումից, իսկ 227 հազար դրամ՝ այլ եկամուտներից:

Ինչ վերաբերում է դրամական միջոցներին, հայտարարագրվել է 53 միլիոն 830 հազար դրամ:

Կուսակցությունը Հայաստանի տարբեր մարզերում և Երևան քաղաքում սեփաանության իրավունքով, վարձակալությամբ և ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով օգտագործում է թվով 65 անշարժ գույք՝ շենք-շինություններ, ավտոկայանատեղ, հողամաս:

Ինչ վերաբերում է շարժական գույքին, ՀՀԿ-ն ունի 1993թ. արտադրության «Վազ 2121», 2007թ. արտադրության «Նիսսան Պատֆայնդեր» և  2014թ. արտադրության երկու հատ «Նիսսան Սենտրա» մակնիշի ավտոմեքենաներ:

Կոմունիստական Կուսակցություն

Կոմունիստական կուսակցությունը եկամուտներ չունի, հայտարարագրել է միայն դրամական միջոց՝ 46 հազար դրամ: Պարզվում է նաև անշարժ գույք էլ չունի, փոխարենը հայտարարագրել է երկու «Գազ- 3110» մակնիշի ավտոմեքենա՝ 1999 և 2002թ. արտադրության:

Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան կուսակցությունների Դաշինք

Նախկին պաշտպանության նախարարի, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի և պատգամավոր, նախկին արտգործնախարար «Համախմբում» կուսակցության ղեկավար Վարդան Օսկանյանի կողմից առաջնորդվող քաղաքական ուժը քիչ եկամուտներ է հայտարարագրել:

«Ժառանգություն» կուսակցությունը հայտարարագրել է միայն եկամուտ՝ 4 միլիոն 444 դրամ եկամուտ, որը ստացել է բյուջետային ֆինանսավորումից:

Միայն եկամուտ է հայտարարագրել նաև «Համախմբում» կուսակցությունը՝ 21 միլիոն 580 հազար դրամ:

Հայ Յեղափոխական Դաշնակցություն

Կուսակցությունը 43 միլիոն 200 հազար դրամ եկամուտ է ստացել անդամավճարներից, 4 միլիոն 370 հազար դրամ՝ բյուջետային ֆինանսավորումից և 736 հազար դրամ՝ այլ աղբյուրից: Որպես դրամակն միջոց հայտարարագրվել է մոտ 743 հազար դրամ:

ՀՅԴ-ին միանձնյա սեփականության իրավունքով պատկանում է 42 անուն անշարժ գույք՝ գրասենյակ, տուն, բնակարան, ոչ բնակելի տարածք, հասարակական շինություն, հողամաս, առևտրի օբյեկտ, գրասենյակ, արվեստանոց:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ