HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երկրաշարժ՝ Արցախում

Մարտի 6-ին, տեղական ժամանակով ժամը 10:24-ին (Գրինվիչի ժամանակով' 06:24) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.180 և արևելյան երկայնության 46.360 աշխարհագրական կոորդինատներով (ԱՀ, Քարվաճառ քաղաքից 28 կմ դեպի հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 3.4 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ն: 

Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 4-5 բալ:

Երկրաշարժը զգացվել է ԱՀ հյուսիային բնակավայրերում՝ Դադիվանք գյուղում՝ 3-4 բալ և Քարվաճառ քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ: 

Տեղական ժանմանակով 10:29-ին երկրաշարժին հաջորդել է 2.0 մագնիտուդով հետցնցում:

Զոհեր և տուժածներ չկան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter