HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկվել են «Կոռուպցիոն ռիսկերի գնահատում ՀՀ հանրակրթության բնագավառում» հետազոտության արդյունքները

Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ընդունել է «Թրանսփարենսի ինտերնեշենլ», «Պահանջատեր հասարակություն. Պատասխանատու կառավարում», «Հանրային քաղաքականություն» հասարակական կազմակերպությունների և USAID-ի Ժողովրդավարության, առողջապահության և սոցիալական բարեփոխումների Հայաստանի գրասենյակի ներկայացուցիչներին:

ԿԳՆ-ն հայտնել, որ հանդիպման հիմնական նպատակն էր քննարկել վերոնշյալ կազմակերպությունների «Կոռուպցիոն ռիսկերի գնահատում ՀՀ հանրակրթության բնագավառում» հետազոտության արդյունքները: Կարևորելով հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությունը՝ նախարար Լևոն Մկրտչյանն ընդգծել է, որ Կրթության և գիտության նախարարությունը բարձր է գնահատում հասարակական կազմակերպությունների բոլոր նախաձեռնությունները, որոնք ուղղված են կրթության ոլորտում որակական նոր  մակարդակի ապահովմանը և բարեփոխումների արդյունավետության բարձրացմանը: Նախարարն իր խոսքում կարևորել է «Թրանսփարենսի ինտերնեշենլ» կազմակերպության՝ տարիներ շարունակ ծավալած հետևողական գործունեությունը՝ ընգծելով, որ այն իսկապես լուրջ աջակցություն է կրթության համակարգում առավել թափանցիկ և գործուն մեխանիզմների ներդրմանը: 

Ներկայացնելով հետազոտությունը` «Թրանսփարենսի ինտերնեշենլ» կազմակերպության գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը տեղեկացրել է, որ կատարվել է որակական ուսումնասիրություն թիրախային 3 ուղղություններով` վճարովի պարապմունքներ, ներառական կրթություն և դասագրքերի հրատարակություն: Նա ողջունել է այն հանգամանքը, որ մինչ հետազոտության արդյունքները հանրությանը ներկայացնելը` Կրթության և գիտության նախարարությունում նմանատիպ քննարկում է կազմակերպվել, ինչը հնարավորություն է տալիս կրթության ոլորտի պատասխանատուների հետ քննարկել վերհանված խնդիրները և առաջարկություններ ներկայացնել դրանց լուծման ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում նշվել է, որ Կրթության և գիտության նախարարությունն այլ հասարակական կազմակերպություններից ևս ստացել է որոշակի հետազոտություններ, որոնք թեմատիկ առումով կրկնություններ են պարունակում, ապա առաջարկվել է ստեղծել կրթության ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների աշխատանքային խումբ, որը միասնական մեխանիզմներ կառաջարկի կոռուպցիայի դեմ պայքարի գործընթացում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter