HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Պատգամավորի ամենաերիտասարդ 10 թեկնածուները

ԱԺ պատգամավորի թեկնածուներից ամենաերիտասարդը անկուսակցական, Կոնգրես-ՀԺԿ կուսակցությունների դաշինքը ներկայացնող Նարե Մուրադյանն է։ Առաջադրված է Կենտրոն եւ Նորք-Մարաշ, Էրեբունի, Նուբարաշեն վարչական շրջանները միավորող ընտրատարածքում։ 24-ամյա թեկնածուն, ըստ պաշտոնական տեղեկատվության, չի աշխատում։

  Նարե Մուրադյան

Երիտասարդ երկրորդ թեկնածուն կրկին 24 տարեկան է։ Ֆիլիպ Արզումանյանը «Ժառանգություն» կուսակցությունից է և խորհրդարանական այս ընտրություններին առաջադրվել է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի կողմից՝ Կենտրոն, Նորք-Մարաշ, Էրեբունի, Նուբարաշեն ընտրատարածքում։ Այս թեկնածուն ևս գործարար է՝ «Արզ» հոլդինգ ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն։

Հաջորդ երիտասարդ թեկնածուն «Հայկական վերածնունդ» կուսակցությունից Անի Կարապետյանն է։ 25-ամյա այս թեկնածուն չի աշխատում, առաջադրված է Արարատի մարզում։

Ֆիլիպ Արզումանյան Անի Կարապետյան

Երիտասարդ պատգամավորների թեկնածուների ցուցակի չորրորդ և հինգերորդ հորիզոնականները զբաղեցնում են «Էլեկտրիկ Երևան» շարժման համակարգող խմբի երկու անդամներ։ Երկուսն էլ թեև անկուսակցական են, բայց առաջադրված են «Ազատ դեմոկրատներ» կուսակցության կողմից։

Նրանցից 25-ամյա Վաղինակ Շուշանյանը «Էլեկտրիկ Երևան» ՀԿ-ի փոխնախագահն է, առաջադրված է Լոռու մարզում։

Վաղինակ Շուշանյան Հմայակ Մկրտչյան

25-ամյա Հմայակ Մկրտչյանը նույն ՀԿ-ի ծրագրերի համակարգողն է և առաջադրվել է Արարատի մարզից։

Պատգամավորի ամենաերիտասարդ վեցերորդ թեկնածուն Սիփան Փաշինյանն է։ Առաջադրվել է «Ելք» դաշինքի կողմից՝ Տավուշի մարզում։ Ներկայացրած փաստաթղթերի համաձայն՝ 25-ամյա Սիփան Փաշինյանը «Մեր տպարան» ընկերության փոխտնօրեն է։

Մյուս երիտասարդ թեկնածուն ևս «Ելք»-ից է։ Կարեն Չիլինգարյանը 25 տարկան է։ Գործազուրկ այս թեկնածուն առաջադրվել է Ավան, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընտրատարածքում։

Սիփան Փաշինյան Կարեն Չիլինգարյան
Առուշ Առուշանյան

25-ամյա Սոնա Միսակյանը երիատասարդ թեկնածուների ոթերորդ հորիզոնականն է զբաղեցնում։ Առաջադրված է «Ազատ դեմոկրատներ»-ի կողմից՝ Ավան, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընտրատարածքում։ Միսակյանը աշխատում է արդարադատության նախարարության «Դատաիրավական բարեփոխումների» ԾԻԳ-ում։

Հաջորդ երիտասարդ թեկնածուն ՀՀԿ-ական Առուշ Առուշանյանը 26 տարեկան է՝ առաջադրված Սյունիքի մարզից։ Առուշանյանը բիզնեսմեն թեկնածու է՝ «Գոր մետալ»-ի հիմնադիր տնօրենը, «Առանցք» ընկերության հիմնադիր տնօրեն Գագիկ Առուշանյանի որդին է։ 

Սոնա Միսակյան Դավիթ Խուդաթյան

Երիտասարդ պատգամավորների թեկնածուների տասնյակը եզրափակում է Դավիթ Խուդաթյանը։ 25 տարեկան թեկնածուն առաջադրված է «Ելք» դաշինքի կողմից՝ Արմավիրի մարզում։ Խուդաթյանը աշխատում է «Ֆինքա» ունիվերսալ վարկային կազմակերպության Արմավիրի մարզի մասնաճյուղում։ 

Լուսանկարները վերցված են թեկնածուների ֆեյսբուքյան էջերից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter