HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Գագիկ Ծառուկյանը 252 հազար եվրոյով վարագույր է գնել

ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը վերջին տարիներին Ազգային ժողովի ամենահարուստ պատգամավորն է: 2016թ. նա պահպանել է այդ «տիտղոսը»:

Մասնավորապես՝ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած 2016թ. գույքի ու եկամուտների հայտարարագրի համաձայն, Գագիկ Ծառուկյանը երկու թանկարժեք իր է հայտարարագրել: Մեկը 118 հազար 485 եվրոյով գնած կահույքն է, մյուսը՝ վարագույրը, որի արժեքը 251 հազար 799 եվրո է:

Պատգամավորը սիրում է նաև թանկարժեք ավտոմեքենաներ: 2016թ. գնել է նմանատիպ երկու ավտոմեքենա՝ «MERCEDES-BENZ G 63 AMG», որի արժեքը կազմել է մոտ 88 միլիոն 156 հազար դրամ և «BENTLEY BENTAYGA»՝ 186 հազար եվրո:

2016թ-ի հետհամեմատ զգալի նվազել են Գագիկ Ծառուկյանի եկամուտները: Եթե 2015թ. դրանք կազմում էին մոտ  4 միլիորդ 100 միլիոն դրամ, ապա 2016-ին՝ 2 միլիարդ 525 միլիոն:

Միայն Գագիկ Ծառուկյանի փոխառությունները մի ամբողջ կարողություն արժեն: Նա 2016 թվականին թվով 46 անգամ փոխառություններ է հանձնել և ստացել: Իսկ տարվա վերջին Ծառուկյանի փոխառությունների չափը կազմում է մոտ 41 միլիարդ 21 միլիոն դրամ, 27 միլիոն 208 հազար եվրո, 26 միլիոն 313 հազար դոլար և 595 ֆունտ ստերլինգ:

Գագիկ Ծառուկյանի կինը՝ Ջավահիր Ծառուկյանը ևս թանկարժեք նվերների սիրահար է: Նա 2016թ. 30,000 դոլարով գնել է ականջօղեր:

Ծառուկյանի կնոջ եկամուտները կազմել են մոտ 19 միլիոն դրամ, 121,580 դոլար և 300,000 եվրո: Եվրոյի եկամուտը գոյացել է շահաբաժնից, դրամը՝ վարձակալության դիմաց ստացված վճարից, իսկ դոլարը՝ այլ եկամուտներից:
Ինչ վերաբերում է դրամական միջոցներին, Ջավահիր Ծառուկյանն ունեցել է 17 միլիոն դրամ, 28 հազար դոլար և 26 հազար եվրո:

Իսկ դուստրը՝ Անահիտ Ծառուկյանը, նախորդ տարի որպես եկամուտ հայտարարագրել է «այլ եկամուտ»՝ 11,557 դոլար:

Մեկնաբանություններ (9)

Տիգրան
Ես սեփական աչքերով ազգի բարերարի և իր շների արած վայրագություններին շատ անգամներ եմ ականատես եղել, լավն էլ է արել չեմ կարող հերքել՝ շատ անգամներ, բայց խլելով թալանելով հարյուրը հետո վերադարձնելով տասը չի նշանակում բարերար լինել, դե ոնց որ «Լֆիկն» է Հիսուսից հետո երկրորդ մարդը, երևի երրորդն էլ Ծառուկյանն է:
Գևորգ
Փորձեք ճիշտ գնահատել իրականությունը: Ներկայիս օլիգարխ կոչվածները կամ մականունով հանդես գալացողները գռփել ու գռփում են: Այնպես որ նույն Ծառուկյանը, Ալեքսանյանը ու մյուսները սուրբ չեն, ուղղակի պետք է ժողովուրդը հասկանա, որ նման մարդկանց կամ մարդկանց խմբին ընտրությունների ժամանակ ձայն պետք չէ տալ
Տիգրան
Հարգելի Վարազ Սյունի՝ առաջինը ես ամենահպարտն եմ, որ հայ եմ, իմ սուբյեկտիվ կարծիքն եմ ուզում հայտնեմ առանց հետին մտքի կամ վիրավորելու, բայց շատ ժամանակ ես ամաչում եմ, որ թողել եմ իմ երկիրը ու ապրում եմ Նիդերլանդներում, դա հպարտանալու բան չէ որ անվանդ կողքը ամստերդամ ես գրում ու 90-ականները շուտվանից վերջացել են, երևի չգիտես ինչքան է մեր մոտ՝ Երևանում «Մարլբորոյի» գինը, մեկ էլ հաց ուտելուց երևի «լեկկեր» ես ասում, բայց շատ շատ անմակարդակների եմ տեսել կարծես թե իրենց մի դաս ավել մարդ են համարում ամեն անգամ շեշտելով եվրոպայում կամ ամնում բնակության փաստը, քոմմենթներում ասելով՝ «օրինակ մեր մոտ գլենդելում կամ փարիզում կամ չգիտեմ ուտրեխտում», մերը թողել ենք թուրքերին՝ գլենդելը կամ ամստերդամը մերը չի եղել ու չի էլ լինի: Շնորհակալություն:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Տիգրան(8) - Ի՞նչ եք անընդհատ ի՛մ անձի մասին խոսում. հոդվածը ի՞մ մասին է: Ես հպարտ չեմ,որ հայ եմ. ես ՊԱՐԶԱՊԵՍ ՀԱՅ ԵՄ: Հոգնեցի էդ «հպարտ հայերից»: Իսկ ես հպարտ եմ,որ նաև կրթվել ու ձևավորվել եմ Նիդերլանդերի պես սուպերքաղաքակրթությունում ու հպարտ եմ,որ ամստերդամցի եմ. ես սիրում եմ իմ քաղաքը: Ու այս բոլորին հասել եմ մենակ ու ազնիվ ճանապարհով: Ազգիդ 80%-ը դրսում է ապրում. ու ոչ բոլորն են փորի համար հեռացել: Պիտանի հայը ԱՄԵՆ ՏԵՂ է օգտակար լինում Հայաստանին,իսկ անպետք հայն անգամ Հայաստանում ապրելով է վնաս տալիս Հայաստանին: Էս ա մեր ազգի պատմությունը (առ այսօր):
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Հարկեր չվճարել նշանակում է պետությունից գողանա՛լ: Այ սա է «անիմաստ տեքստ» ու «վարձատրված լինել»:Ես՛ Հայաստանի ջանից ոչ մի պատառ չեմ պոկել,«բարեգործ» չեմ ներկայանում,ոչ էլ ՀՀ ԱԺ պատգամավոր եմ ցանկանում դառնալ՝ բիզնեսներիս «կրիշ» ունենալու համար: Բարեգործությունը ՄԻԱՅՆ ՄԱՔՈՒՐ փողերից է հնարավոր: Հասկացա՞ք: Հերի՛ք ինչքան ձեզ «միամիտների» տեղ դրեցիք:
Վարդան
Վարազ Սյունի, դու անիմաստ տեքտերիդ համար գուցե բավականին բարձր վարձատրություն ես ստանում, բայց դու մի համարձակվիր նման կերպ ամեն անալի ու աղի առիթով շահարկելու Գագիկ Ծառուկյանի անունը, նրա արածի, նրա ապրածի, նրա նվիրվածության և ամեն կատարած գործի կեսի կեսի կեսի չափն էլ արած լինեիք հիմա մեր աչքերը հանել էիք
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Էդ պետության մաս նաև բանակն է: Բա որ բոլորը սկսեն հարկեր չվճարել,բանակն ու զինվորը ինչպե՞ս կլինեն: Եթե հարկ չես վճարում, ԱԺ պատգամավոր ես դառնում, որ ի՞նչ անես:
Արսեն
Լավել անումա որ չի վճարում։ Ում վճարի? Պիտի պետություն լինի որ վճարի։ Վճարի որ ետ մարդակերները ավելի վզները հաստացնեն?
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Ազգի «փրկիչ»-«բարերար» օլիգարխը: Թող նախ բոլոր հարկերը սկսի վճարել: Եթե Գագիկ Ծառուկյանը քաղաքական գործիչ լիներ, 2 տարի առաջ (մեկ գիշերում) քաղաքականությունից դուրս չէր գա: 2 տարի առաջ էլ Հայաստանում արտագաղթ ու աղքատություն կար: Գագիկ Ծառուկյանին եթե երկրի ճակատագիրն իրականում հետաքրքրեր,նա այդքան չէր բացակայի ԱԺ նիստերից:.......................2016 թ. «Սասնա ծռերի» հուլիսյան զինված ապստամբությունը չէր կարող չվախեցնել Բաղրամյան 26-ին (ու նույնիսկ Կրեմլին): Հենց սրա համար նոր վարչապետ գործուղվեց Հայաստան: Հենց սրա համար Գագիկ Ծառուկյանը կրկին քաղաքական դաշտ մտցվեց: Հայաստանում անկախությա՛ն ձգտող («ռադիկալ») ընդդիմություն և/կամ շարժում չպիտի ձևավորվի. սա է նպատակը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter