HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով մեկնել է Ֆրանսիա

Սերժ Սարգսյանն այսօր պաշտոնական այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն:

Նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ այցի շրջանակներում Ս. Սարգսյանը հանդիպումներ կունենա Ֆրանսիայի բարձրագույն ղեկավարության՝ նախագահ Ֆրանսուա Օլանդի, Սենատի նախագահ Ժերար Լարշեի, Ազգային ժողովի նախագահ Կլոդ Բարտոլոնի, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի, ինչպես նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանի հետ:

Հայ-ֆրանսիական բարձր մակարդակի բանակցությունների արդյունքներով կստորագրվեն երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ու փոխգործակցության խորացմանն ուղղված մի շարք փաստաթղթեր: Փարիզում նախատեսված են Հանրապետության նախագահի հանդիպումները Ֆրանսիայի գործարար շրջանակների, Եվրոպայի հայկական համայնքների ներկայացուցիչների հետ:

Ս. Սարգսյանը կայցելի նաև Լիոն՝ հանդիպում կունենա Լիոնի քաղաքապետ Ժերար Կոլոմբի հետ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter