HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Հունվարին Հայաստանը ստացել է 5 անգամ ավել մարդասիրական օգնություն

Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է հունվարին Հայաստան ուղարկված մարդասիրական օգնության տվյալները, որից պարզվել է, որ այս տարվա առաջին ամսին Հայաստանը 5 անգամ ավելի շատ օգնություն է ստացել, քան 2016-ի նույն ամսին։

Մարդասիրական օգնության տեսքով հանրապետություն է ներմուծվել 66.4 տոննա ապրանք, որի արժեքը կազմել է 528 միլիոն դրամ կամ 1 միլիոն դոլար։ Այդ օգնության 38.2%-ը կազմել են քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքը, ապա՝ մանածագործական իրերը։

Եթե դիտարկենք ուղարկված մարդասիրական օգնության աճի տեմպերը, համեմատելով 2016-ի նույն ամսվա հետ, պետք է ընդգծենք, որ ամենաշատը աճել է սարքերի և ապարատների տեսքով ուղարկված օգնությունը՝ այն էլ 39 անգամ, ապա մեծացել է մեքենաների, սարքավորումների և մեխանիզմների տեսքով ուղարկված օգնությունը՝ 15 անգամ։

Ով է Հայաստան այդքան մարդասիրական օգնություն բերել

Մինչ առանձնացված կանդրադառնանք մարդասիրական օգնություն ուղարկած երկրների տվյալներին, նշենք, որ 2017-ի հունվարին Հայաստանը այդպես էլ մարդասիրասիրական օգնություն չի ստացել ԱՊՀ երկրներից, որի կազմում է նաև ԵԱՏՄ անդամ Ռուսատստանի Դաշնությունը։ Մինչդեռ Հայաստան է ուղարկվել զգալի քանակով մարդասիրական օգնություն ԵՄ երկրներից և «այլ» երկրներից, որի կազմում են արևելյան և արևմտյան մայրցամաքի երկրները։

Մարդասիրական օգնության կեսը այս տարվա առաջի ամսին Հայաստանը ստացել է Միացյալ Նահանգներից, ապա Չինաստանից։ Ուղարկված մարդասիրական օգնությունից որոշ խոշորներին առանձնացրել ենք։ Մասնավորապես՝ «Փյունիկ» հիմնադրամը, որի հոգաբարձուների խորհրդի նախագահն է Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Լևոն Սարգսյանը, այդ ամսվա ընթացքում, որպես մարդասիրական օգնություն, Հայաստան է ներմուծել 81.000 դոլարին համարժեք մանկական խաղահարապարակի սարքեր և մարզասարքեր։ Այնուհետ Չեխիայի հանրապետությունից Հայաստան տեղափոխել Դավիթ Երևանցու պատրաստած քանդակը, որը Երևանին նվիրատվություն է եղել։ Այդ քանդակի արժեքը կազմել է 75.000 եվրոյին համարժեք դրամ։

Պատգամավոր Կարեն Կարապետյանի նախագությամբ գործող «Տաշիր» բարեգործական հիմանդրամը Մայր Աթոռի վեհարանի կահավորման համար, որպես նվիրատվություն, հանրապետություն է ներմուծել 171 աթոռ՝ գրեթե 40 հազար դոլարին համարժեք գումարով։

«Դիակոնիա» ընկերություն էլ իր «Օժանդակություն Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքային և գյուղական համայնքների ազգաբնակչությանը» ծրագրի շրջանակներում Հայաստան է բերել 43 հազար դոլարին համարժեք մակարոնային արտադրանք։ Նաև այլ ընկերություններ և անհատներ են ԼՂՀ-ին մարդասիրական օգնություն ուղարկել՝ սննդի, հագուստի և խնամքի պարագաների տեսքով։

Մեկնաբանություններ (1)

Նինա
Իսկ ուր է գնացել այդ օգնությունը՞

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter