HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Ներքին Կարմիրաղբյուրի ջրվարները

Ջրվար, խմելի ջուր բաժանող, ժողովրդին  ջուր տվող, ջրի աշխատող.. Հասմիկն ու Գառնիկը փորձում էին իրենց աշխատանքի ճիշտ անվանումը գտնել: Նրանք Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղից են: Ամեն առավոտ, ժամը ուղիղ 9:00-ին գյուղի մի քանի թաղամասերի համար խմելու ջուրն են միացնում, փականը բաց են թողնում 45 րոպե, հետո անջատում: Ամենօրյա այդ աշխատանքի դիմաց ամեն ընտանիքից նրանք ամսական ստանում են 300 դրամ: 

«32 օջախի ջուր ենք տալիս»,- ասում է Գառնիկը:Բացի այդ աշխատանքից ամռան ամիսներին նրանք աշխատում են որպես հովիվ: 

Չնայած իրենց տունը և ջրի փականները գյուղի ծայրում են, հակառակորդի դիրքերին մոտ և նշանառության տակ, հովվի աշխատանքը, Հասմիկի խոսքերով, ավելի վտանգավոր է, քանի որ ոչխարներին արածացնելիս, կրակոցներն ավելի մոտ են լսվում, բաց դաշտում:

Գառնիկ Մելքումյանն ու  Հասմիկ Աբազյանը

գ. Ներքին Կարմիրաղբյուր

Առավոտյան 09:00, ջուրը միացնելու ժամանակն է:

Ամուսինները երկուսն էլ 1959 թվականին են ծնվել, կենսաթոշակ կարող են ստանալ միայն 5 տարուց: Նպաստառու չեն, միայն Հասմիկն է տարվա մեջ 3 անգամ 17 հազար դրամ քվոտա ստանում՝ հորը խնամելու համար: 

Հասմիկն ու Գառնիկը չեն մտածում գյուղից ու իրենց տնից ուրիշ տեղ գնալու մասին: «Աստված ոչ անի, մի արտակարգ դեպք լինի, հրդեհ լինի, բա ժողովրդին ջուր տվող չլինի՞»,- ասում է Հասմիկը:

Մինչև սահման մի քանի հարյու մետր է:

Սպասելով կրակոցների դադարելուն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter