HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

«Էսկո ֆարմ»-ին հոգեմետ դեղերի ներմուծման լիցենզիա է տրվել

Գործադիրը այսօրվա նիստում չքննարկվող կարգով հավանության արժանացրեց առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի որոշման նախագիծը, որով «Էսկո ֆարմ» ընկերությանը երեք տարի ժամկետով տրամադրվելու է լիցենզիա՝ թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և կառավարության սահմանած՝ դրանց պրեկուրսորների ներմուծման և մեծածախ առևտրի գործունեության իրականացման համար։

Ընկերությանը այս լիցենզիան տրամադրելու հարցը ուղղարկվել է արդարադատության նախարարություն, ոստիկանություն և ազգային անվտանգության ծառայություն, որտեղից ստացվել է դրական եզրակացություն՝ առանց առաջարկությունների և դիտողությունների։
Հիշեցնենք, որ փետրվարի 23-ի նիստում էլ կառավարությունը այս ընկերությանը ներմուծվող սարքավորումների մաքսատուրքից ազատման արտոնություն էր տրամադրել։

Լուսանկարը՝ escopharm.am-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter