HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, «Ժառանգություն»-ը և ՕԵԿ-ը ներկայացուցիչներ կունենան բոլոր տեղամասային ընտրական հանձնաժողովներում

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունները և կուսակցությունների դաշինքը 2017թ. ապրիլի 2-ի Ազգային Ժողովի ընտրությունների համար ձևավորված թվով 2009 տեղամասային ընտրական հանձնաժողովներում անդամներ նշանակելու հայտերը կարող էին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնել մինչև մարտի 8-ը` ժամը 18:00-ն:

Սահմանված ժամկետում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունները, կուսակցությունների դաշինքը ներկայացրել են իրենց հայտերը: Ըստ այդմ` Հայաստանի Հանրապետական, «Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն» և «Օրինաց երկիր» կուսակցությունների կողմից նշանակումներ են կատարվել բոլոր տեղամասային ընտրական հանձնաժողովներում: «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների դաշինքի կողմից նշանակումներ չեն կատարվել 126 տեղամասային ընտրական հանձնաժողովներում, իսկ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության կողմից` մեկ տեղամասային ընտրական հանձնաժողովում: 

Տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների թափուր տեղերը սահմանված կարգով և ժամկետներում կլրացվեն համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողովների նախագահների կողմից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter