HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Վարչապետը հէկերի ոլորտի մասին հանձնարարականներ տվեց

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօրվա նիստում բնապահապանության նախարարությանը հանձնարարեց գյուղատնտեսության նախարարության և էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունների հետ համագործակցելով` հստակեցնել գետերի ցանկը, որտեղ բնապահպանական, գյուղատնտեսական և այլ առանձնահատկություններով պայմանավորված արգելվում է հէկերի կառուցումը։

Բացի այդ, բնապահապանության նախարարությանը հանձնարարվեց, դիտարկելով միջազգային փորձը, ուսումնասիրել հէկերի կողմից օգտագործվող ջրային ռեսուրսների համար բնօգտագործման վճարների ներդրման և նպատակային օգտագործման հնարավորությունները։

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությանը նաև հանձնարարվեց համագործակցել գյուղատնտեսության, բնապահպանության նախարարությունների, պետական եկամուտների կոմիտեի և հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ և երկամսյա ժամկետում մշակել լրացուցիչ խթանման գործիքներ՝ ոռոգման համակարգերի և խմելու ջրի ջրատարների վրա հէկերի կառուցման համար։ Այս շրջանակներում նաև հանձնարարվեց ուսումնասիրել հէկերի կողմից արտադրված էլեկտրաէներգիայի արտադրած ժամկետները, ծավալները և ջրօգտագործման թույլտվությունների ժամկետները՝ վեր հանելով առկա խնդիրները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter