HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի ՄԻՊ-ը Ժնևում անդրադարձել է Արցախին առնչվող հարցերի

Ժնևում ընթացող Աշխարհի մարդու իրավունքների ազգային հաստատությունների ամենամյա բարձրաստիճան առանձին հանդիպումների շրջանակներում Արման Թաթոյանի կողմից բարձրացվել են Արցախին առնչվող հարցերը մարդու իրավունքների տեսանկյունից:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը տեղեկացնում է, որ խոսքը, մասնավորապես, վերաբերում է վերջին ժամանակաշրջանում ադրբեջանական իշխանությունների կողմից Արցախ այցելող միջազգային լրագրողների, փորձագետների, պատգամավորների նկատմամբ արհեստական քրեական հետապնդում հարուցելու ու նրանց ահաբեկելու՝ քաղաքակիրթ աշխարհի ստեղծած արժեքները վերացնելու փորձերը:

Իր հանդիպումների ընթացքում Արման Թաթոյանը նշել է, որ Արցախին առնչվող հարցերի վերաբերյալ խոսքի ազատությունն ու միջազգային գործընկերների այցերն Արցախ սահմանափակելու ադրբեջանական փորձերը հաջողություն չեն ունենալու: Դրա վառ օրինակը Արցախի Սահմանադրության հանրաքվեի շրջանակում աշխարհի 30 երկրներից 104 միջազգային փորձագետների այցն էր Արցախ:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը  խոսել է նաև Ադրբեջանի այսպես կոչված «սև ցուցակ»-ի մասին, որոնք քաղաքակիրթ աշխարհի կողմից պետք է պարզապես ենթարկվեն իրավական վարկաբեկման: Ժնևյան հանդիպմանը մասնակցող առանձին ղեկավար պաշտոնատար անձանց ու միջազգային փորձագետներին ներկայացվել է նաև Արցախի մարդու իրավունքների պաշտպանի՝ փարիզյան սկզբունքներին համապատասխանող աշխատանքն ու ադրբեջանական վայրագությունների վերաբերյալ միջանկյալ զեկույցները:

Արման Թաթոյանը ընդգծել է Արցախի մարդու իրավունքների պաշտպանի ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցության անհրաժեշտությունը մարդու իրավունքներին նվիրված միջազգային հանդիպումներին ու քննարկումներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter