HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Արծվիկ Միասյանը դեմ չէ էկոլոգիական խնդիրների «քաղաքականացմանը»

Կառավարության նիստից հետո բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց, որ իրենց համար սկզբունքային նշանակություն ունի էկոքաղաքականությամբ գործունեություն ծավալելը. «Դա նշանակում է, որ բոլոր տիպի նախաձեռնությունները, ծրագրերը պետք  է հաշվի առնվեն ըստ «Կայուն զարգացման» երեք հիմնարար սկզբունքների վրա հիմնված ՝ տնտեսական, սոցիալական և էկոլոգիական։ Ցանկացած որոշում, լուծում կամ առաջարկ, որը այս երեքը առանց հավասարակշռելու կիրականացվի, ինքը դուրս կգա «Կայուն զարգացման» մոտեցումից, իսկ դրան մենք բնականաբար կլինենք առարկող և դեմ՝ հատկապես էկոլոգիական տեսանկյունից»։

Անդրադառնալով այն հարցին, թե բնապահպանական խնդիրները որքանով «կքաղաքականացվեն» քարոզչական շրջանում, նախարարը պատասխանեց, որ «գնահատելի և գովերգելի» քայլ կլինի, եթե քաղաքական ուժերը իրենց մոտեցումները ներկայացնեն այդ թեմաներով։ Այս պատճառով այդ խնդիրների «քաղաքականացումը» Արծվիկ Մինասյանին չի մտահոգում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter