HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՔԿՎ-ն հերքում է Հ. Ալումյանի պնդումը, թե Վ. Շիրխանյանի բժշկական ոչ բոլոր փաստաթղթերն են ուղարկվել ՄԻԵԴ

Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայությունն արձագանքել է «Հետք»-ի «Կառավարությունը ՄԻԵԴ-ին չի ներկայացրել Վ. Շիրխանյանի բոլոր բժշկական փաստաթղթերը» հրապարակմանը: Ստորեւ՝ ՔԿՀ տեսակետը: 

«Մարտի 9-ին www.hetq.am էլեկտրոնային կայքում  տեղ գտած «Կառավարությունը ՄԻԵԴ-ին չի ներկայացրել Վ. Շիրխանյանի բոլոր բժշկական փաստաթղթերը» վերտառությամբ հրապարակման մեջ ՀՀ ԱՆ «Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Վահան Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանը մասնավորապես հայտարարել է, թե «ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի գործով Կառավարությունը Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ուղարկել 179 էջից բաղկացած  բժշկական պատմության միայն 49 էջը՝ փորձելով տպավորություն ստեղծել, թե դրանք Շիրխանյանի բժշկական պատմության բոլոր փաստաթղթերն են»:

Այս պնդման կապակցությամբ Քրեակատարողական ծառայությունը հայտարարում է, որ Հ. Ալումյանի կողմից տարածված տեղեկատվությունը ոչ միայն իրականության հետ որևէ աղերս չունի, այլև իր պաշտպանյալի օգտին փաստերը մեկնաբանելու լույսի ներքո հասարակությանը մոլորեցնելու նպատակ է հետապնդում:

Տեղեկացնում ենք, որ ՀՀ կառավարության կողմից ՄԻԵԴ է ուղարկվել Վ. Շիրխանյանի բժշկական օգնության վերաբերյալ 104 էջից բաղկացած նյութ, որից 54 էջը վերջինիս հիվանդության պատմագրի՝ առավել կարևոր էջերի քաղվածքն է, իսկ 50 էջը՝ բժշկական սպասարկման և օգնության վերաբերյալ մյուս փաստաթղթերը: Ինչ վերաբերում է պատմագրի այն էջերին, որոնք ՄԻԵԴ չեն ուղարկվել, ապա հարկ է նշել, որ դրանք վերաբերում են Վ. Շիրխանյանին  տրամադրված ընթացիկ ամենօրյա բժշկական օգնությանը (բժշկի այցելություններ, արյան զարկերակային ճնշման, ջերմության չափում և այլ ստանդարտ գործողություններ),  և դրանց` ՄԻԵԴ չուղարկելը պայմանավորված է եղել փաստաթղթերի փաթեթը բովանդակային առումով ոչ այդքան էական տեղեկատվությամբ չծանրաբեռնելու հանգամանքով»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter